Օգնության երկրորդ փուլից օգտվել են ազատամարտիկները
ՀասարակությունՕգնության ձեռք մեկնել դժվարության մեջ հայտնված ցանկացած քաղաքացու: Սա է երկար տարիներ եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մտածելակերպն ու գործելաոճը:
Եվ այսօր էլ, երբ բազմահազար մեր հայրենակիցներ կանգանծ են սոցիալական խնդիրների առջև, բարերար ու բարեգործ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ որոշում է կայացվել օգնության փաթեթները բաժանել հանրապետության բոլոր կարիքավոր ընտանիքներին: Արդեն երկրորդ անգամ, առանց հաշվի առնելու կուսակցական պատկանելությունը փաթեթներ են բաժանվել Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ և Վանաձոր քաղաքների ազատամարտիկներինմ զոհված ազատամարտիկների ընտանիքներին և երկրապահ կամավորականներին:
Բնակիչները նշում էին, որ դժվար պահին օգնության ձեռք մեկնելով Գագիկ Ծառուկյանը մշտապեց ցույց է տալիս, որ չի կարող անտարբեր լինել դժվար կացության մեջ հայտնված մարդկանց հանդեպ: Հենց դրանում է մեծ բարեգործի ժողովրդականությունն ու մեծությունը,որին ի պատասխան արժանանում է մարդկանց օրհնանքին ու շնորհակալությանը: