Հայերեն
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին 

Հունահռոմեական ոճի ըմբիշները Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալ են նվաճել

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել:

72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին, 1/8 եզրափակչում Շանթ Խաչատրյանը 10։0 հաշվով ուժեղ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցչից, քառորդ եզրափակչում 3։3 հաշվով էր ավարտել գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, իսկ կիսաեզրափակչում 6։15 հաշվով զիջել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին և պայքարել բրոնզե մեդալի համար։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Մ23 ԱԱ-ում ելույթն ավարտել է 1 բրոնզե մեդալով:

Հավաքականի ևս 5 անդամներ՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), գոտեմարտել են բրոնզե մեդալների համար, սակայն զիջել են մրցակիցներին:

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո (UWW) հանդես եկող հնդիկ Լայշրամ Սանայի Մեիտեի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիս Դեմիրովին, սակայն քառորդ եզրափակչում 1:9 հաշվով զիջել էր ղազախ Իշխար Կուրբաևին:

Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Մանվելը 3:2 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի ըմբիշի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին (0:10):

Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում Հովեյանը 0:8 հաշվով պարտվել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուս Հլեբ Մակարանկային: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչի շնորհվի Հովեյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

Սփոփիչ գոտեմարտում Հովեյանը տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:2 հաշվով զիջել ճապոնացի Չիեզո Մարույամային:

Կարեն Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ֆին Օտո Կետոնենին, 1/8 եզրափակչում առավելության էր հասել բելառուս Իլյա Բիցեևի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել էր թուրք Ալպերեն Բերբերիին:

Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Կարեն Խաչատրյանը 3:1 ուժեղ էր գտնվել ադրբեջանցի Էլջան Մամադովից, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Էմադ Աշրաֆ Մոհամեդ Աբուելատայի հետ:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Խլոյանը որակավորման փուլում 4:1 հաշվով առավելության էր հասել Լաշա Թվիլդիանիի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 7:2 հաշվով հաղթանակ էր տարել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցիչ Քեյդ Լաուտին, սակայն կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվել էր բելառուս Պավել Հլինչուկին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խլոյանը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Լուկաս Ալեքսանդրոս Լազոջիանիսի հետ և 3:5 հաշվով զիջել մրցակցին:

Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Սոտա Օկումուրային, քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆեկրի Մուհամեդ Եիսայի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2:4 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզա Բակիրին՝ վիճելի մրցավարության արդյունքում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Քուրդյանը 1:7 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Միխայիլ Լապտևին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել է մեկնարկում, իսկ 87 կգ քաշային Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում ԱՄՆ-ի ներկայացուցչին 10:0 հաշվով հաղթելուց հետո երկրորդում զիջել է լեհ մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների ԱԱ-ում: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ի՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման Աբովյան