Մայրը դաժան ծեծի է ենթարկել 8-ամսյա երեխային․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHOT տելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել նախօրեին Մոսկվայի Տագանսկի շրջանի Նիժեգորոդսկայա փողոցում ծեծի ենթարկված 8 ամսական երեխայի մասին։
Նրան նախօրեին շտապօգնության մեքենան ծանր վիճակում տեղափոխել էր Նիժեգորոդսկայա փողոցի բնակարանից։ Երեխայի մոր խոսքով` նա ընկել է որդու վրա էպիլեպսիայի ժամանակ, սակայն բժիշկները հաստատել են հետաքննության վարկածը, որ երեխային ծեծել են ու շատ դաժանաբար։
Հետազոտության ընթացքում նորածնի մոտ ախտորոշվել է ուսի բաց արատավոր կոտրվածք, նախաբազկի և ազդրերի փակ թերաճ կոտրվածք, դեմքի և մարմնի հեմատոմաներ, փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։ Ըստ բժիշկների՝ 8 ամսական երեխան հրաշքով է ողջ մնացել։ Այժմ ամեն ինչ անում են նրան փրկելու եւ վիճակը կայունացնելու համար։
Ավելին` այստեղ