Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

«Երբ շատ կոտրված եմ լինում, երկնքին եմ նայում, ես երկրի վրա մնացի, իսկ որդիս ինձ երկնքից է նայում». Մանվել Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Հադրութում

Հասարակություն

«Մանվելս ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 30- ին, փաստաթղթերում գրել էին 2002 թ. հունվարի 2: Մանվելի մանկության տարիների ուրախություններից մեկը դա էր, միշտ ասում էր, որ ծննդյան երկու օր ունի: Շատ աշխույժ երեխա էր, իր ավտոմեքենաները չէր կոտրում, պտուտակահանով դրանք քանդում էր, ուսումնասիրում, այդ ամբողջ ընթացքից հաճույք ստանում, դա շատ զարմանալի էր իր տարիքի երեխայի համար: Սիրում էր շփվել մարդկանց հետ, անգամ անծանոթ մարդկանց բարևում էր: Երբ մեծ տղա էր՝ 17- 18 տարեկան, մարդկանց բարևում էր ու ժպտալով անցնում, իրեն ասում էի՝ Մանվե՛լ ջան, ամոթ է, «մամ, ի՞նչն է ամոթ»: Բանակ զորակոչվելուց երևի մի երկու ամիս առաջ էր, համավարակի տարածման շրջանը, փողոցով անցնում էինք, և մի մարդու ժպիտով ասաց՝ բարև ձեզ, հարցրեցի՝ տղա՛ ջան, ճանաչո՞ւմ էիր իրեն, «մա՛մ, կյանքն այնքան կարճ է, բարևն էլ Աստծունն է»: Շատ կենսուրախ էր, որքան էլ տխուր լիներ, միևնույնն է, ժպտում էր»,- ասում է Մանվելի մայրիկը՝ տիկին Անահիտը:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մանվելը ցանկություն հայտնեց Իջևանի պետական քոլեջի ծրագրավորման բաժին ընդունվելու, իսկ հետագայում ուսումը Պետական համալսարանում կամ էլ մեկ այլ բուհում շարունակելու և հանրահայտ ծրագրավորող դառնալու նպատակ ուներ: «Դպրոցական տարիներին շատ էր սիրում պատմություն և աշխարհագրություն առարկաները: Իր համար դրանք յուրահատուկ նշանակություն ունեին: Քոլեջում սովորելու ժամանակ արդեն խորասուզվեց ծրագրավորման հաշվարկների մեջ»: Մայրիկի խոսքով, որդին անսահման կապված էր Իջևանի հետ: «Պապական Ենոքավան գյուղն իր համար մի ուրիշ սրբավայր էր, չնայած այնտեղ չի ապրել: Ամեն անգամ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, իմ համար Ենոքավանում եմ տուն սարքելու: Իր կյանքի երազանքն էր: Երբ Մանվելը զոհվեց, որոշեցինք, որ իր «տունը» պետք է Ենոքավանում լինի»: Մանվելը ոտքի բնածին խնդիր ուներ, բավականին երկար բուժումների, իսկ վեց տարեկանում՝ բարդ վիրահատության միջով է անցել: Մինչև 17 տարեկանը Մանվելն ազատված էր բանակից, համարվում էր «ոչ պիտանի ծառայության»:

«Երբ դարձավ 18 տարեկան և արդեն վերջին ստուգումները պետք է անցներ, Մանվելն ասաց՝ երկու տարի ծառայությունն ի՞նչ է, որ ամբողջ կյանքում «ոչ պիտանի ծառայության» պիտակով ապրեմ: Եկանք Երևան, ինքս եմ բժշկին խնդրել, որպեսզի Մանվելին սահմանափակումով թույլատրվի ծառայել: Մանվելն ասում էր՝ մամա՛, համազգեստ ես հագնում, ծառայում, ես էլ պիտի ծառայեմ: Վեց տարի ծառայել եմ, ծառայությունն ինձ համար մի ուրիշ կյանք էր, գիտես, որ քո հայրենիքի ու զինվորի համար կարևոր բան ես անում: Համարում էի, որ ծառայությունը շատ կարևոր է տղայի կյանքում, տղան պետք է ծառայի, այնպես արեցի, որ Մանվելը գնա բանակ: Իմ որոշման ընդունման հարցում դեր խաղաց նաև այն, որ նա իր որոշումից հետ չէր կանգնի: Այդ որոշումը միասին կայացրեցինք: Հիմա ցավոտ է այս մասին խոսելը, բայց երևի թե ճակատագիր էր, կյանքի հունն ու ընթացքն էր»: Մանվելը ծառայության է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Քոլեջում սովորելու տարիներին իրենց տարել էին Շուշի՝ արևային ջեռուցման համակարգեր սովորելու: Շրջել էին Արցախում, եղել Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում և այլուր: Երբ վերադարձավ, ասաց՝ Արցախն իմ տունն է: Դեդոբաբոյի մոտ նկարվել էր, իր դասախոսներից մեկին էլ ասել էր՝ սա ես եմ իմ տատիի ու պապիի հետ, նրանք դեռ իմ մասին կլսեն: Իրեն արգելվում էր զինվորական կոշիկներ հագնել: Երբ զորամասում իմացել էին իր խնդրի մասին, սպաներից մեկը զանգահարեց ինձ՝ լինելով զինծառայող, ինչպե՞ս եք թույլ տվել, որ ձեր երեխան զորակոչվի բանակ: Բացատրեցի ամեն ինչ: Իրեն չէին թողնում, որ կոշիկներ հագնի, նույնիսկ պատերազմի օրերին եղել է ռեզինե հողաթափերով»: Սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 4-ի երեկոյան Մանվելին և տղաներին Ջրականից տեղափոխել էին Հադրութ: Հոկտեմբերի 8-ի երեկոյան տարել էին Հադրութի Այգեստան և Նորաշեն գյուղերի մոտ գտնվող հատված:

«Այնտեղ շրջափակման մեջ են եղել, մի խումբ տղաների հետ մնացել են, որ մյուսները կարողանան դուրս գալ ու փրկվել: Իսկ Մանվելն ու ընկերները հայտնվել են հակառակորդի հատուկ դիվերսիոն խմբի դեմդիմաց: Հոկտեմբերի 8-ին եմ իր հետ խոսել վերջին անգամ: Այդ ժամանակ ավագ որդիս էլ պայմանագրային զինծառայող էր, ես ևս ծառայում էի: Ինձ զորամասում ասացին, որ կարող են Մանվելին դուրս բերել այնտեղից, քանի որ ոտքի խնդիր ունի: Իրեն ասացի՝ Մանվե՛լ ջան, ասում են, որ վիճակը լարված է, մարդ կա, ասեմ, քեզ հանեն այդտեղից: Շատ վիրավորվեց իմ խոսքերից: Հարցրեց՝ մա՛մ, գործի տե՞ղն ես, պատասխանեցի՝ հա, «մա՛մ, հագիդ զինվորական համազգեստ է, չէ՞», հասկացա, թե ինչ նկատի ունի: «Մա՛մ, ո՞նց կարող եմ իմ ընկերներին թողնել, մա՛մ, գիտե՞ս, թե ինչ է կատարվում, դժոխք է, ընկերոջը թողնելն ամենավերջին ստոր քայլն է, ի՞նչ կմտածեն իմ մասին»: Ու անջատեց հեռախոսը: Բայց հետո էլի զանգեց, ասացի՝ կներես, Մանվե՛լ ջան, մամա եմ, ասաց՝ «հասկանում եմ քեզ, մա՛մ ջան»»: Մանվելն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 9-ին: Մայրիկը մտովի տեղափոխվում է այն օրեր, երբ զրուցել է որդու հետ:

«Օգոստոսն էր, ծառայությունից եկել էի, շատ հոգնած էի, Մանվելս զանգեց՝ ի՞նչ կա, մա՛մ, ի՞նչ ես անում, ոնց որ տրամադրություն չունես: Դրական պատասխան տվեցի: Ինձ առաջարկեց տանից դուրս գալ ու նայել երկնքին: «Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ»,-հարցրեց: Ասացի՝ պարզ, կապույտ երկինք է, արև: Արձագանքեց՝ մեզ մոտ էլ է պարզ երկինք, մա՛մ, նույն երկինքն ենք տեսնում, նույն երկնքի տակ ենք, հեռավորությունը կապ չունի: Հիմա, երբ շատ կոտրված եմ լինում, դուրս եմ գալիս տանից ու երկնքին նայում, մտածում, որ ես երկրի վրա մնացի, իսկ ինքն ինձ երկնքից է նայում: Այն ժամանակ երկինքն էր կապում մեզ, հիմա ինքն է երկնքից նայում մեզ: Երազանքներ ուներ: Երբ պետք է զորակոչվեր, ինչ-որ բան ծրագրելու հետ կապված ասում էր՝ բանակից կգամ, այն ժամանակ կորոշենք: Ոչինչ չպլանավորեց, երևի ներքին մի ձայն իրեն ստիպեց, որ ծրագրեր չկազմի: Սիրում էր նվերներ տալ, ծաղիկներ նվիրել, հիմա ես եմ իր ընկերներին, մտերիմներին և ուսուցչուհիներին պարբերաբար ծաղիկներ նվիրում»:

Հետո կրկին տեղափոխվում է որդու անմահանալու օր: «Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, իրենց նորմալ տեղ են տանելու՝ մա՛մ, ինձնով երդվիր, ասա՝ ինչ էլ լինի, ժպտալու եմ: Սկզբում չէի ուզում, բայց երդվեցի, հետո էլ ասաց՝ երդվիր, որ ինչ էլ լինի, պինդ ես լինելու: Երևի թե գիտեր՝ ուր են գնում: Ես էլ իրենից երդում խնդրեցի, որ էլի է զանգելու: Կիսածիծաղելով երդվեց, որ հենց ստացվեց, զանգելու է: Լուսադեմին՝ ժամը չորս անց կես, վեր թռա քնից: Ասում են, որ դա Մանվելի զոհվելու ժամն է: Երեք տարի անց էլ ամեն գիշեր նույն ժամին արթնանում եմ անկախ իմ ցանկությունից»:

Մանվելը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Սեպտեմբերի 23-ին գնացել էի իր մոտ Ջրական, ներքին մի ձայն ստիպեց Իջևանից հասնել այնտեղ: Երկու օր իր կողքին եմ եղել, տեսել իր ոգևորվածությունը: Արցախն իր համար ուրիշ նշանակություն ուներ: Ինձ համար մեծ ցավ է, որ այնտեղ, որտեղ մնացին երեխայիս ոտքերը, արդեն Ադրբեջան է: Հույս ունեի, որ Հադրութը մերն է լինելու, և այնտեղ ծնկաչոք աղոթելու եմ իմ Մանվելի հոգու հանգստության համար, հիմա այդ հույսս էլ կորցրեցի: Ամեն ծնող կցանկանար գոնե մեկ անգամ հպվել Արցախի հողին: Երբ շատ եմ հուզվում, նեղվում, կռիվ տալիս, երազիս Մանվելիս եմ տեսնում՝ ախր ի՞նչ է եղել, մամա՛ ջան, ես շատ լավ եմ: Մանվելիս խոստացել էի, որ պետք է պինդ լինեմ, ժպտամ, երբ անգամ լացում եմ, ժպիտով եմ լացում: Չի կարելի կոտրվել, Մանվելս չէր ցանկանա ինձ կոտրված ու թույլ տեսնել, միշտ ասում էր՝ տանել չեմ կարողանում, երբ տխուր ու կոտրված ես: Մտածում եմ, որ ինքը կա, նայում է ինձ, ու անում այնպես, ինչպես ինքը կուզեր: Կռիվ եմ տալիս, պայքարում: Աստված տա, որ խաղաղություն լինի մեր Հայաստանում, այն, ինչ տեսել ենք, էլ չտեսնենք, գուցե մի օր էլ մեր արցախցիները կարողանան տուն վերադառնալ: Վերջինն, ավաղ, երազանքի ժանրից է, բայց առանց երազանքի և հույսի ապրելն անկարելի է»:

Հ. Գ. - Մանվել Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ենոքավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր Կամենդատյան