Սшհմռկեցուցիչ դեպք Գյումրիում. TikTok-ով 18-ամյա որդուն նամակ են գրել՝ դրդելով սպшնել մորը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Aravot.am-ը գրում է․
Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին․․․
Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով․․․
«Ինքնասպանություն մի գործի հորդ պես, այլ մորդ կախելու միջոցով սպանիր»,-խորհուրդ է տալիս օգտատերը․․․
Այս գործով սկսել է զբաղվել Շիրակի մարզի քննչական վարչությունը, կնոջ հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկել են այնտեղ․․․