Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ․ Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։
Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։
Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում։
Թերևս, երկուսն էլ․․․