Ինչքանով ամուսինս ինձ ապահովում է, այնքանով էլ բավարարվում եմ. Նուարդ Վարդանյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, մորաքույրս նվիրատվություն է արել ինձ:
Այս մասին լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։
«Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրա-տատիկս գաղթել է Վանից, ձեռք է բերել այդ բնակարանը, որը հիմա նվիրատվություն է արել ինձ»,- ասել ե նա։
Նա նշել է, որ իշխանություն գալուց հետո չի հարստացել, եկամուները չեն ավելացել.
«70 քանի հազար դրամով ինչպե՞ս ես պետք է անձամբ հարստանայի: 2022-ին ամուսինս ինձ նվիրել է մեքենա»,- ասել է նա
Ավելին՝ այստեղ