Ռուսաստանում ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը. Ո՞ւմ կարող են զրկել անձնագրից և ինչի՞ համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըց։ Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից։ Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի դադարեցնում քաղաքացիությունը։
Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։ Օրենքն արգելում է խտրականությունը սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա: Նշվում է նաև, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։
Ավելին՝ այստեղ