«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանձն է առնում 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմագործողությունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների տվյալների հավաքագրման և հրապարակման կարևոր առաքելությունը
ՔաղաքականությունՀարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի թիվը և անուններն առ այս պահը հայտնի չեն։
Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանձն է առնում 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմագործողությունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների տվյալների հավաքագրման և հրապարակման կարևոր առաքելությունը։
Խնդրում ենք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի զոհերի հարազատներին՝ գրելու մեզ իրենց հերոս նահատակների մասին, ուղարկելու նրանց սխրանքի և հերոսության պատմությունները, լուսանկարներն ու կենսագրականները։
Դրանք կհրապարակվեն ՀայաՔվեի սոցցանցային էջերում՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․