Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Մելանի Ժոլի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Այս մասին հայտարարեց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։
«Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»,- ասաց Կանադայի ԱԳ նախարարը։