Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց հետո, Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի․ Հովհաննիսյան

Քաղաքականություն

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց հետո, Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի: Այս մասին իր հերթական հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբ» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աննորմալ երկրի նորմալությունը

Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կա կայուն մեծամասնություն, կա ընդդիմություն, որը սուր ելույթներ է ունենում, լավ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրության մի մասին ու երևի՝ «առաջնորդներին», հետո մեծամասնությունն է նույնը անում՝ ելույթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրության մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», հետո՝ քվեարկություններ, ու ցրվում են տներով։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Ո՞րն է նորմալ հասարակական մթնոլորտը. սովորական առօրյա, ամենօրյա հոգսեր, աշխատանք, համերգ, ռեստորան, ծնունդ, կնունք՝ մանր-մունր ուրախություն-տխրություն։ Ձեռի հետ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու, բա Նիկոլը, բա նախկինների ժամանակ, բա ..., ուրախ-զվարթ հեռուստաեթերներ։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Ո՞րն է նորմալ կրթամշակութային էլիտայի պահվածքը. ստեղծագործել, կրթել, դասախոսություններ կարդալ, համերգ տալ և այլն։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։

Այստեղ մի հարց է ծագում. կարո՞ղ է մենք չենք կորցրել Արցախը, կարո՞ղ է դա սուտ է, կարո՞ղ է մենք չենք սեպտեմբերի 19-20 տվել 200-ից ավել զոհեր, որոնց անունները ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, կարո՞ղ է սեպտեմբերի 26-ին բենզապահեստի պայթյունի հետևանքով չենք տվել հարյուրավոր զոհեր, որոնց մեծ մասի մարմիններն այդպես էլ չեն գտնվել, ու հարյուրավորները զրկվել են իրենց տղաներից, ամուսիններից, հայրերից, մենք չե՞նք զրկվել մեր շքեղ քաղաքներից, գյուղերից, որտեղ հազար տարի ապրել ենք, կարո՞ղ է մենք չենք կորցրել ու այս պահին չեն պղծում մեր Ամարասը, Գանձասարը, մեր գերեզմանները, կարո՞ղ է մեր բանտերում չեն մի քանի տասնյակ մեր ընկերները՝ որպես քաղբանտարկյալ, կարո՞ղ է մեր պետական գործիչները, հրամանատարները չեն Բաքվի բանտերում, ու կարո՞ղ է մենք հիմա ամենաստորացված ու անարժանապատիվ ազգերից մեկը չենք աշխարհում։ Սփյուռքը նույնպես անհասկանալի ՆՈՐՄԱԼԻ մեջ է, թեպետ վտանգները շատ արագ հասնելու են նաև իրենց. նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վտանգավոր սրման հետևանքով մոսկվաներում հայ մեծահարուստներին ու ազդեցիկներին շուտով ասելու են՝ դուք նստեք ալեքպերովներից ու նիսանովներից մի 5 շարք այն կողմ՝ ձեր տեղն այնտեղ է, ինչպես ժամանակին վրացիք հայերի համար առանձնացնում էին գնացքի վերջին վագոնը՝ «ուգանավագոնշին»։

Մենք կյանքը, մեր իրականությունն այսօր ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ է, բայց ամոթը դա չէ, աղետը դա չէ. շատ երկրներ են եղել աննորմալ վիճակներում, բայց նորմալ վարքագծով հաղթահարել են այդ փուլերը։ Ամոթն ու աղետն այն է, որ ԱՆՆՈՐՄԱԼ պայմաններում մենք ուզում ենք դրսևորել ՆՈՐՄԱԼ վարքագիծ։

Ստեղծված պայմաններում ամեն ինչ այլ պետք է լիներ՝ և´ խորհրդարանը, և´ քաղաքական կյանքը, և´ հանրային մթնոլորտը, և´ հեռուստաեթերը. ամեն ինչ պետք է այլ լիներ, որ մենք հեռանկար ունենայինք։ Այս վիճակը շահեկան է իշխանության համար, որը բոլոր աղետներից հետո ու պոտենցիալ աղետներից առաջ ուզում է ունենալ կայուն կառավարելի վիճակ։

Մեր պետական մտածողության նշաձողը հանգել է սոցիալական աջակցություն կազմակերպելուն, որը իսկապես անում ենք անկեղծ ու լավ, պատերազմի ժամանակ՝ ազգովի ցանց գործելուն, հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարներների գալուն, որ փրկվենք։

Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց հետո Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի։ Իսկ կարող է հաղթել, որովհետև դիմացը մեծ բացակայություն է։

Ընդհանրապես մեր ընթացիկ կյանքը և մեր 30-ամյա պետականությունը մի մեծ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է թվում։

Դադարեցնել է պետք ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆՈՐՄԱԼՈՒԹՅԱՆ մեջ ապրելը, դա կբերի նոր աղետի։ Մեր խնդիրը ճիշտ գաղափարներով մեր ազգային բացակայությունը լցնելն է։

Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչև աղետը, և ո՞վ ենք լինելու հեռանկարում։ Ո՞րն է մեր պայքարի բովանդակությունը, ո՞րն է լինելու մեր ազգային առանցքը, սուպերիդեան, հայկականության սահմանումը և այլն։ Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք որոշելու են մեր ապագան։ Եվ վստահ եմ, որ մենք ունենք ռեսուրս՝ խելքի գալու, պատասխանելու ամենադժվար հարցերին ու լինելու արժանապատիվ հայ։

Ուժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան