Կրակոցներ Սյունիքի մարզում, երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց․ վիրավորները եղբայրներ են․ Shamshyan.com
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «Որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արա Հ.-ն է:
Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն հիվանդանոց «զույգ վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվում է ևս մի քաղաքացի՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արշավիր Հ.-ն:
Շարունակությունն՝ այստեղ