Պուշկինի անվան թանգարանում կներկայացվի Ուրարտուի արվեստը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվելու է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու - Հարմինույա - Արմինա» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Ռուսաստանի և Հայաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ։
Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի կայքում նշված է, որ ցուցահանդեսը նվիրված է Հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և առանձնահատուկ լույսի ներքո է ներկայացնում նրա արվեստի ակունքները՝ Ուրարտու պետության ժառանգությունը (Ք.ա. IX-VII դդ.):
Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են այդ տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին. Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա II–I հազարմյակ) մինչև հետուրարտական շրջանի (մ. թ. ա. VI–IV դդ.) հին հայկական արվեստի ձևավորում:
Ցուցահանդեսը հիմնված է Ուրարտուի թագավորության մ.թ.ա. 9-7-րդ դարերի հարուստ ժառանգության վրա։
Ցուցահանդեսը նվիրված է նշանակալից իրադարձության՝ Պուշկինի կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի վարիչ, հայտնի արևելագետ Սվետլանա Իզմայիլովնա Խոջաշի (1923–2008) ծննդյան 100-ամյակին։ Նա եղել է Պուշկինի թանգարանի հնագիտական խմբի երկարամյա ղեկավարը (1959–1978 թթ.) Էրեբունի համատեղ արշավախմբի կազմում։