Փաշինյանն Արցախը հռչակելով Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ են․ Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար, ինչպես և կանխատեսելի էր, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին հրահրումների գործընթաց զարգացնելու համար:
Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն ու պրոցեսից փախչելը:
Փաշինյանն Արցախը հռչակելով Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ են: