Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գուգարքի, Տաթևի, Կույբիշևի, Ֆիդայինների, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Բյուրավան բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների գազասպառողների, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի մի հատվածի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան, Կուրղինյան, Կնունյանց, Ճավճավաձե, Մուսայելյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
ժամը 12:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ալգազ», «Աիսա», «Ս. Լ. Լ.- Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: