Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թեև մեկուսացման մեջ է, սակայն, շարունակում է ակտիվ հետևել երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: Նրա հետ կապը հիմնականում օնլայն տարբերակով է իրականացվում, իսկ ներկուսակցական աշխատանքները չեն դադարում:
Ինչ վերաբերում է կուսակցությունների համախմբմանը, ապա այն ևս շարունակվում է: Ու թեև, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դեռևս հնարավոր չէ բազմամարդ հավաքներ իրականացնել, սակայն, ինչպես Վանեցյանն ավելի վաղ նշել է, դա ևս անխուսափելի է, սակայն, ամեն ինչ իր հերթին ու ժամանակին կիրականացվի:
Նշենք նաև, որ Վանեցյանը շատ լավ է պատկերացնում, երկրին սպառնացող թե՛ արտաքին և թե՛ ներքին մարտահրավերների վտանգավորության աստիճանը, ուստի, դրանք չեզոքացնելու համար պատրաստ է ոչ միայն իր փորձն ու գիտելիքը ներդնել, այլև հասարակությանն իրազեկել սպառնացող մարտահրավերների չեզոքացման իր տեսլականը, որը թույլ չի տա Հայաստանը դարձնել քաոսի թատերաբեմ: