Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք
ՏեսանյութերՄեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։
Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։