«Mercedes-Benz»-ը բախվել է ծառին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ առկա է վառելիքի արտահոսք։
Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են ուղևոր Յ․ Խ․-ի (ծնված 1992թ.) մահը, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհաի լվացման աշխատանքներ: