Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

«Ինձ թվում էր՝ չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը». կամավոր Վաղինակ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում՝ փրկելով զինվորների կյանքը

Հասարակություն

Վաղինակն ու Անահիտը, նույն գյուղից լինելով, իրար չէին ճանաչում: «Իր եղբոր տղան մանկապարտեզ էր հաճախում, հանդեսի ժամանակ, որին նաև ես էի ներկա, հանդիպել ենք: Վաղինակը սկսում է ինձանով հետաքրքրվել, իսկ հետո գալիս ծնողներիս մոտ՝ ձեր աղջկան հավանել եմ»,- ասում է Անահիտը՝ Վաղինակի կինը:

2005 թ.-ին նրանք ընտանիք են կազմում: «Շատ ուշադիր, հոգատար, յուրահատուկ անձնավորություն էր: Իր համար առաջնահերթն իր ընտանիքն էր, երեխաները, իր տանը որևէ պակաս բան չպետք է լիներ, առավոտից մինչև ուշ երեկո կչարչարվեր, որ ընտանիքը լավ պահեր: Ամեն ինչ իր ուժերով էր անում: Մեր ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր մեծ աղջիկը, մոտ մեկ տարի անց՝ երեխաներիցս միջնեկը՝ մյուս աղջիկս: Վաղինակը երազում էր տղա ունենալու մասին, բայց իր երկու աղջիկներին անսահման շատ էր սիրում, աղջիկներն էլ՝ իրեն: Նարեի հետ այնքան նման են բնավորությամբ, կես խոսքից իրար հասկանում էին»,-նշում է զրուցակիցս:

Վաղինակի ու Անահիտի ընտանիքում տարիներ անց ծնվում է նաև ընտանիքի սպասված որդին: «Վաղինակի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Չգիտեմ, թե ինչու, մեր տղայի ծննդից հետո սկսեց անընդհատ ասել՝ սրանից հետո երբ էլ մեռնեմ, գիտեմ, որ Գևորգս կա: Բարկանում էինք՝ ուզում էիր տղա ունենալ, ունեցար, հիմա պետք է պահես իրեն: Ամեն տեսակի փորձությամբ անցել էր, ու իրեն որևէ վնաս չէր եղել: Միշտ ասում էի՝ այս մի «կռիվն» էլ բաց թող, մարդիկ իրենց հարցերը կլուծեն, արձագանքում էր՝ վախենում ես՝ մեռնե՞մ, երբեք սովորական վեճի կամ կռվի մեջ չեմ մեռնելու: Այնպես եմ մեռնելու, որ դու էլ չես պատկերացնում: Երբ իրեն ինչ-որ վտանգ էր սպառնում, այս խոսքերն էր ասում: Բոլոր նման զրույցները պատերազմից առաջ են եղել: Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ գուցե գիտե՞ր, թե ինչ է լինելու իր հետ»: Վաղինակը կամավոր է մեկնում ռազմադաշտ, չի սպասում ծանուցագրի: Անահիտն ասում է՝ գիտեր, որ կգնա, ամուսինը միշտ պատրաստ էր:

«Երբ տագրս մասնակցում էր Քառօրյա պատերազմին, այդ ժամանակ կարողացանք իրեն հետ պահել՝ պատճառաբանելով, որ տանից մեկ հոգի արդեն ռազմադաշտում է, բացի դա, այն ժամանակ պատերազմը կարճ տևեց, եղբայրն էլ ասաց, որ հանգիստ է, իր գնալու անհրաժեշտությունը չկա: Բայց իր մեջ վրեժը միշտ կար, ասում էր՝ ինչքան կարող է այսպես շարունակվել, պետք է դրանց վերջը տալ: Նաև այդ պատճառով միշտ անհանգիստ էի, որ եթե պատերազմ սկսվի, միանշանակ կգնա: Հենց առաջին օրն աշխատանքից դուրս էր եկել, գնացել Չարենցավանի զինկոմիսարիատ, հերթագրվել, որ մեկնի: Իրեն ասել էին, որ դեռ հրաման չունեն, պետք է սպասել: Եկավ տուն, միշտ առաջինը հեռախոսն էր գրպանից հանում ու մի կողմ դնում, բայց այդ օրն աչքն անընդհատ հեռախոսին էր: Երբ հարցրեցի՝ զանգի՞ ես սպասում, ասաց՝ այո, հենց զանգեն, պիտի գնամ: Իր թույլ տեղը երեխաներն էին, մեծ աղջկաս ոտքն այդ ժամանակ կոտրված էր, հարցրեցի՝ բա երեխե՞քը, ասաց՝ դու ամեն ինչ կարող ես ու կանես: Նույնիսկ երեխաներն իրեն գնալու մտքից հետ չպահեցին, մարտական էր տրամադրված: Րոպեներ անց զանգեցին, ու գնաց»:

Այդ ընթացքում Վաղինակի եղբոր տղան ծառայում էր, Վաղինակն ասում էր՝ «հասնեմ երեխուն»: «Իր հորեղբոր տղան Ջրականում էր, փոխգնդապետ, ասացի՝ զանգի Հայկազին, տես, թե ինչ վիճակ է: Որևէ մեկս ու ոչինչ իրեն հետ չպահեց մեկնելու մտքից: Ասում էր՝ սպասենք, գան ու լցվեն մեր գյուղ, նոր սկսենք կռվե՞լ: Ի՞նչ կարող էիր ասել այս բառերից հետո»: Սեպտեմբերի 27-ի ցերեկը Վաղինակը գյուղից կամավորագրված մի քանի տասնյակ տղաների հետ մեկնում է Արցախ՝ Ջրական: «12 օր ամեն օր խոսել ենք իր հետ: Խոսելիս մեզ հարցնում էր՝ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու էս ամեն ինչի վերջը: Արձագանքում էի՝ մենակ մի բան են ասում, որ հաղթելու ենք: Զրույցներից մեկի ժամանակ իմ այս ասածին պատասխանեց՝ նման բան չի կարող լինել: Եթե հրամանատարը զինվորին մենակ թողնում ու հեռանում է, ոնց կարող է լավ լինել: Բարկացա՝ բա դու ինչի՞ ես մնացել, հետ արի: Բայց դրան էլ պատասխան ուներ՝ երեխա կա, Ալլայից ցածրահասակ է, չի կարողանում զենք քաշ տալ, գամ, նստեմ քո կո՞ղքը. քեզ պետք չեմ, էս երեխեքին եմ պետք: Ու չէի կարողանում որևէ բան ասել»:

Ջրականի կորստից հետո տղաներին տեղափոխում են Հադրութ: «Հոկտեմբերի 5-ին Վաղինակը հանդիպում է Հայկազին: Նա անսահման նվիրված էր իր զինվորներին, ամեն ինչ անում էր նրանց համար, մի քիչ հանգիստ էինք, որ միասին են: Հոկտեմբերի 9-ին կապը կորում է Հայկազի հետ: Վաղինակն էլ էր անհասանելի: Հաջորդ առավոտյան Վաղինակը զանգեց՝ լավ ենք, մեր մասին մի մտածեք, բայց ձայնը շատ տխուր էր: Մեր տղայի հետ խոսեց, հետո հայրիկի՝ լավ մնացեք, պինդ եղեք: Ուղիղ ոչինչ չասաց, բայց կարծես հրաժեշտ էր տալիս: Ասացի, որ խոսում են, թե հրադադար է լինելու, բարկացավ՝ ի՞նչ հրադադար, ամբողջը ծախեցին, երեխեքին մեջը տվեցին ու հրադադա՞ր: Հետո իմացանք, որ ամբողջ Հադրութը շրջափակման մեջ է: Նաև հասկացանք, որ իրենք գիտակցված մնացել են այնտեղ: Ամիսներ անց շատերի հետ զրուցեցինք, ասում են՝ իրենց խորհուրդ ենք տվել, որ դուրս գան, որ էլ ոչինչ անել չեն կարող, բայց մերժել են՝ պետք է շարունակել կռվել»:

Տղաները թշնամու մեծաքանակ մարդուժի են հանդիպել, կռվել ու նահատակվել հանուն հայրենիքի: Վաղինակը երեք ամիս համարվել է անհետ կորած: «Որևէ լուր չունեինք իրենից, գալիս էինք պաշտպանության նախարարություն՝ արհամարհված, անպատասխան կանգնում մուտքի մոտ, եթե հանդիպում էլ էին, միակ պատասխանն էր՝ այդ տարածք չենք կարողանում մտնել: Տուն էինք վերադառնում, հաջորդ օրը նորից նույնը կրկնվում էր: Ամենադաժան ամիսներն էին: Նախարարությանը, մյուս գերատեսչություններին ասում էինք, որ Հադրութի անտառներում ողջ մնացած տղաներ կան, բայց ո՛չ մեզ հավատացին, ո՛չ էլ իրենք կարողացան ինչոր բան անել»: Անահիտը հիշում է այն ծանր օրը, երբ պետք է ԴՆԹ անալիզ հանձնեին:

«Ինչպե՞ս կարող էի իր հայրիկին ասել՝ գնանք ԴՆԹ հանձնելու, նա չէր հավատում, որ Վաղինակի հետ կարող է բան պատահել: Ու որոշեցի մեր տղային տանել արյուն հանձնել, այլ տարբերակ չկար: Անալիզը հանձնեցինք, ամիսներն անցնում էին, նորություն չկար: Կարմիր խաչի միջոցով գերեվարվածների մեջ սկսեցինք իրեն փնտրել, մտածում էինք, որ գուցե վիրավորվել է, ու իրեն գերեվարել են: Էլի նորություն չկար: Հետո կրկին հանդիպումներ զինվորների հետ, որոնք այդ օրերին տղաների հետ էին եղել: Նրանք միայն մեկ բան էին պատմում՝ երկու կողմից դիվերսիա է եղել, Վաղինակն ու Հայկազը փրկել են իրենց կյանքը՝ ասելով, որ հակառակ կողմով դուրս գան, և դիվերսիան վերցրել են իրենց վրա»: 2021 թ. փետրվարի 10-ին Վաղինակի ընտանիքին տեղեկացնում են՝ ԴՆԹ-ով համընկնում կա:

«Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննությունը՝ որպես մահվան օր համարում ենք հոկտեմբերի 10-ը, բայց զրույցներից, նաև մեր ունեցած տեսանյութից դատելով՝ տղաները մինչև նոյեմբերի 1-ը ողջ են եղել, բայց շրջափակման մեջ»: Հիմա Անահիտն ուժեղ է իր երեխաներով: «Ինձ ապրելու ուժ տալիս են իմ երեխաները, ուզում էր, որ նրանք բարձունքների հասնեն: Աղջիկներս արդեն ուսանող են, տղաս երրորդ դասարանում է սովորում: Ինձ թվում էր, թե չեմ կարողանա վերականգնվել, բայց գտա այդ ուժը: Այնքան զրույցներ ենք ունեցել, գիտեմ՝ որ քայլից հետո հաջորդն ինչ եմ անելու: Ինքն ինձ հետ չէ, բայց ինձ ասել է, թե ինչ պետք է անեմ, հիմա այդ ծրագրով առաջ եմ գնում»:

Հ. Գ. - Վաղինակ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հուղարկավորված է հայրենի Արզական գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութ