Վանաձորում բախվել են BMW-ն եւ «ՎԱԶ»-ը. վերջինս հարվածել է կայանած «Opel»-ին. վարորդն արգելափակվել է ներսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Տարոն 1 թաղամասի մոտակա շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Բ., ծնված 1997թ․) և «VAZ» (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։