Հայաստանի թիմի բասկետբոլիստը նորամուտն է նշել արգենտինական ակումբում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ-Մկրտչյանը 2023/24 թթ. մրցաշրջանում հանդես է գալիս արգենտինական «Օբրաս Սանիտարիաս» ակումբում։
Նա նորամուտը նշել է «Ֆերոկարիլ Օեստե» ակումբի դեմ խաղում, որում Անդրեի թիմին հաջողվել է հաղթանակի հասնել 75։73 հաշվով:
Անդրե Սպայթ-Մկրտչյանը նաև ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։ Նա վաստակել է 21 միավոր և 7 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։
«Օբրաս Սանիտարիասը» գլխավորում է Փիթ Դոմինգեսը, որը նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականն է: