Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

«Երկու մետր հասակ ունեցող տղա եմ ճանապարհել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել». կրտսեր սերժանտ Վահան Հակոբյանն անմահացել է Կուտականի դիրքերում

Հասարակություն

«Վահանս շատ նվիրված էր ընտանիքին ու իր չորս երեխաներին, իսկ ինձ անսահման սիրով նվիրված որդի էր: 29 տարվա մեջ մեկ թթու խոսք չեմ լսել իրենից, ամեն պահի իմ կողքին կանգնած, իմ հոգսը հոգացող տղա էր Վահանս: Իր հայրենիքին, ընտանիքին ու ընկերությանն էր նվիրված, իրեն բոլորն էին հարգում ու սիրում որպես լավ մարդ: Բոլորն են այսօր ցավում, ասում՝ ինչո՞ւ իր հետ պետք է նման բան պատահեր»,- ասում է Վահանի մայրիկը՝ տիկին Վարսենիկը:

Նա որդուն միայնակ է մեծացրել, բավականին բարդ օրեր են հաղթահարել մայր ու որդի, ինչպես տիկին Վարսենիկն է ասում, «Վահանին շատ բաներից եմ փրկել, բայց այս մեկից փրկել չկարողացա, իմ ուժերից վեր էր»: Վահանի մասին պատմելիս մայրիկը որդու մանկություն է տեղափոխվում՝ «շատ աշխույժ, խելոք ու խելացի երեխա էր»: Դպրոցն ավարտելուց հետո Վահանը Երևանում 6-ամսյա ծրագրավորման դասընթացի է մասնակցում, իսկ հետո մեկնում պարտադիր զինվորական ծառայության, որն անցել է Վայքում: Ընդ որում, Վահանը չպետք է ծառայեր, քանի որ ոտքի հետ խնդիրներ էր ունեցել, երկու վիրահատություն տարել:

«Իրեն բանակ չէին տանում, բայց համառեց, դիմում գրեց ու մեկնեց: Ասում էր՝ եթե պետք է տարկետում տան, հետո ավելի ուշ տանեն բանակ ու ինձանից փոքրերի հետ ծառայեմ, ավելի լավ է հիմա իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Ծառայությունից կրծքանշանով, պատվոգրերով վերադարձավ»: Իր կյանքի ինը տարին Վահանը նվիրում է պայմանագրային զինծառայությանը: Մայրիկի խոսքով, վերջերս մտքեր ուներ պայմանագրային զինծառայությունից դուրս գալու, բայց հետո մտափոխվեց. «Մա՛մ ջան, ես դուրս գամ, այն մեկը դուրս գա, բա իմ հայրենիքն ո՞վ պահի: Չորս երեխա ունեմ, թողնեմ, որ թուրքը մեզ հասնի՞: Գիտե՞ս, թե թուրքը որտեղ է նստած: Բարձունքում թուրքն է, ներքևում՝ մենք: Մա՛մ ջան, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Բացի դա, պաշտոն եմ ստացել, կրտսեր սերժանտ և ջոկի հրամանատար եմ»: 2022 թ. սեպտեմբերի 1-ին Վահանն ուղևորվում է դիրքեր:

«Շատ տխուր գնաց: Հասնում է քույրիկիս տուն, նա Վահանին ասում է՝ արի սուրճ խմիր, նոր գնա: Մերժում է՝ գնում եմ, բայց չեմ գալու, բերելու են: Քույրիկս ինձ պատմեց, որ նման բան է ասել, մտածեցի, որ գուցե ինչ-որ բան է նկատել, գուցե կանխազգացում ունի: Գյուղամիջում էլ մեկը Վահանին հարցնում է, թե ինչու է տխուր, արձագանքում է՝ Ծովինա՛ր տոտա ջան, ինձ չթողեցին, որ իմ միջնեկին դպրոց ճանապարհեմ, գնում եմ, բայց չեմ գալու, ինձ բերելու են, բոլորիս բերելու են: Դա իր վերջին գնալն էր»: Սեպտեմբերի 12-ին Վահանը զանգում է մայրիկին: «Սովորական ժամից շուտ զանգեց՝ մա՛մ ջան, շատ հոգնած եմ, լողանամ, պառկեմ, ու մի տեսակ խորը հոգոց հանեց: Միշտ անհանգիստ էի իր ոտքի համար, հարցրեցի՝ ոտքդ ցավո՞ւմ է, ասաց՝ չէ: Պառկեցինք քնելու, մի կես ժամ հետո հարևանուհիս զանգեց հարսիս՝ պատերազմ է: Հետո Վահանը զանգեց՝ մա՛մ ջան, երեխեքին փախցրու, սրանք գալիս են դեպի Գեղամա սարը: Մեքենաները չէին հասնում մեզ, «Վարդենիսը կրակի մեջ է, չենք կարող գյուղ գնալ»:

Նորից զանգեցի Վահանին, իմացա, որ իր մեքենան գյուղամիջում է՝ տղերքին ասա, թող գան, հանեն ընտանիքդ: Դա եղավ մեր վերջին զանգը՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը»: Տղաները մինչև առավոտյան ժամը 7-ը կռվել են, հետ շպրտել թշնամուն, հրետանի պահանջել, բայց նրանց թիկունքը բաց է մնացել: «Ընկերոջը խփել են, իմ տղեն վիրավոր է եղել, հասկացել է, որ պետք է գերի ընկնի, նռնակը պայթեցրել է: Թշնամին մոտ է եղել տղաներին, իսկ օդում ԱԹՍ-ներ են աշխատել: Վահանն իր հետ մի քանի տասնյակ թշնամի է «տարել»: Մայրիկն ուրախությամբ ու շնորհակալությամբ է ասում, որ որդին հրաշալի ընկերներ ունի, որոնք այս ողջ ընթացքում իրենց կողքին են եղել: «Ընկերը պետք է նվիրված լինի, ընկերություն չանի հանուն գումարի: Մի քանի օր առաջ վատ էի զգում ինձ, իր ընկերներն առաջինն ինձ օգնության հասան ու տեղափոխեցին Վարդենիսի հիվանդանոց: Նվիրված են Վահանիս ու մեզ: Երբ իր գերեզմանն էինք սարքում, հարազատ եղբոր պես ամեն հարց կարգավորում էին՝ չվախենա՛ս, ինչ պետք է, օտարին չասես, մեզ ասա՛, կանենք: Վահանս էլ է այդպիսի ընկեր եղել: Նրանք այսօր ինձ հաճախ են ասում՝ Վահանը մենակ քեզանից չգնաց, մեզանից էլ գնաց»:

Վահանը երրորդ պատերազմի միջով էր անցնում: «Քառօրյա և 44-օրյա պատերազմների օրերին Վահանը Քարվաճառն էր պաշտպանում, իսկ իր վերջին պատերազմի ժամանակ Վարդենիսի Կուտականի դիրքում էր: Իր ընկեր Ատոմը պատմում է, որ Քարվաճառի դիրքերը հանձնելիս Վահանը դիրքի դիմաց նստած լալիս էր՝ այստեղ արյունով գծած գիծ ունենք, մեր տները տա՞նք թշնամուն, սա չլինող բան է: Երբ հաճախ իր հետ խոսում էի, ասում էր, որ պատերազմից չի վախենում, որ հրետանին անթերի կաշխատի: Եթե հրետանին աշխատեր, մեր զոհերը քիչ կլինեին, մեր զոհված տղերքի մարմիններն այս ձևով դուրս չէին բերի»: Նաև ասում է՝ Վահանի ու մյուս տղաների տուն «չվերադառնալու» համար պատասխանատուներ էլ կան: «Ո՞ւմ հրամանին են սպասել, երբ զինվորն ասել է՝ թիկունքներս պահեք: Ախր, դիրքում զոհված զինծառայողների մարմիններն էլ նորմալ վիճակում չեն վերցրել»: Վահանը զոհվելուց հետո տուն է «վերադառնում» 27 օր անց: «Իր ընկերները գիտեին, որ նա զոհվել է, բայց մեզ չէին ասում, քանի որ ամենուր իրեն էին փնտրում՝ զոհվածների, անհետ կորածների, անգամ գերիների մեջ: Բայց գիտեի, որ գերի չի ընկնի:

«Քո վերջին փամփուշտն ու նռնակը քո համար է, չպետք է գերի ընկնես». սրանք իմ տղայի խոսքերն են: Երկու մետր հասակ ունեցող տղա եմ տվել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել: Երեխեք կան, որոնք տուն չեն հասել, բայց մենք էլ մեր տուն վերադարձած երեխեքից կարոտ մնացինք: Երբ Վահանս ծառայում էր բանակում, մեր տուն մի տատրակ էր մտել, այն երկու տարի մնաց մեր տանը: Դուրս էր գալիս մի պահ, նորից տուն մտնում: Մամաս ասաց՝ դուրս չհանես թռչունին, մեր տղայի հաջողությունն է: Երբ տղաս զորացրվեց, տատրակն էլ մեր տանից գնաց ու էլ չեկավ: Երբ Վահանի դեպքը պատահել էր, երեք օր հետո մեր բակ կրկին թռչուն եկավ: Մոտեցա, սկսեցի զրուցելը հետը, մի բուռ ցորեն տվեցի: Կերավ, ջուր խմեց, երեք օր մնաց մեր բակում, նստել էր չոր փայտին, գլուխը մի կողմ թեքած, կրկին խոսեցի հետը՝ դո՞ւ էլ ես իմ նման տխուր, այդ թռչունը թռավ ու էլ մեր բակ չեկավ: Աստծուն խնդրեցի, որ Վահանիս ու մեր մյուս տղաներին անփորձանք տուն վերադարձնի, Աստված ինձ չլսեց, հիմա միայն խնդրում եմ, որ Աստված ամուր ձեռքով պահի իմ լավ հարսին ու չորս թոռնիկներին, որ գոնե իրենցով մխիթարվեմ: Առաջին օրվանից Նաիրային որպես իմ աղջիկ եմ ընդունել: Աստված որքան ինձ կյանք տա, այնքան պիտի թև ու թիկունք լինեմ իմ երեխեքին, որ ոտքի կանգնենք: Վահանիս չորս երեխայի ու իմ հարսի համար եմ ապրում»:

Հ. Գ. - Վահան Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության տարիներին պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: 2022 թ. օգոստոսի 24ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Վահանի 30-ամյակի օրը՝ մայիսի 30-ին, Արեգունու միջնակարգ դպրոցում նրա անունով դասասենյակ է անվանակոչվել: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Արեգունի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի