Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։
 
Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։
 
Բայց նույնիսկ առկա ֆորմալ իշխանության մեջ բացարձակ խառնաշփոթ է։
Հայաստանը դառնում է անդեմ պետություն, որն այլևս ի վիճակի չէ ձևակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Հենց նման «ներքինի» պետություններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետությունների «վրա և հաշվին» են պայմանավորվում ուժային կենտրոնները, ինչը և եղավ, ի դեպ, Արցախում։
Հենց այս իրականությունն է ձևակերպում ընդդիմադիր նոր, սոլիդ հարթակի թիվ մեկ առաքելությունը՝ դադարեցնել Հայաստանի անդեմությունը և սեփական հասարակությանը, հարևաններին ու միջնորդներին ներկայացնել Երևանի ձայնը, պատկերացումները, ձևակերպել պետական և ազգային օրակարգ. նվազագույնը՝ պատասխանել Հայաստանին ուղղված մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։
 
Սոլիդ հարթակից՝ սոլիդ ձևակերպումներ
Այս պահին առնվազն երկու սուր, հրատապ թեմա կա, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձևավորել Նիկոլինից տարբերվող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտոնական Երևանի տեսակետը.
 
1. Արցախ
2. Հարաբերությունները՝ դաշնակիցների և միջնորդների հետ
Արցախ
 
Նիկոլն Արցախը պատկերացնում է որպես փակ թեմա՝ իջեցված մինչև փախստականներին սոցիալական աջակցության և մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտություն է՝ ձևակերպել, որ Արցախի թեման ամենևին փակված չէ, և զենքի սպառնալիքով բռնի տեղահանությունն ամենևի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտավոր է ձևակերպել արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը, ինքնորոշման, ինքնավարության կարգավիճակի հարցը, անվտանգության մեխանիզմի ապահովումը։ 2021 թ-ից հետո թույլ է տրվել ճակատագրական սխալ, և Արցախը ներկայացվել է որպես ռուսական զորքով շրջափակված անկյանք, սև խոռոչ։
 
Հարթակի (ապագա պաշտոնական Երևանի) խնդիրն է՝ ձևակերպել, թե ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցվածքներով հայկական միավոր է, այս պահին՝ լքված շքեղ քաղաքներ ու գյուղեր, համալսարաններ, թատրոններ, հիվանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարյա հոգևոր կոթողներ, պապերի գերեզմաններ և այլն։ Հնարավոր չէ երկու օրում լքել հայրենիքը, և այն սահուն համարվի ուրիշինը։ Չկա նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիևը դա շատ լավ գիտի, ռուսները լավ գիտեն, արցախցիներն ու մնացյալ հայության մի զգալի մասը դա լավ գիտեն, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ուզում այդպես մտածել։ Կա միջազգային իրավունք, կա բանակցային ճիշտ օրակարգ, կա արդարության խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, և մենք չպետք է դառնանք միակը։
 
Հարաբերություններ դաշնակիցների և միջնորդների հետ
Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հետ հարաբերությունների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արևմուտքից ստանում է բացառապես փաղաքշական կամ ցավակցական խոսքերը։ Փոխարենը՝ Ալիևը ռուսների հետ պահում է լավ հարաբերություններ, իսկ Արևմուտքից ստանում է ամեն հնարավորը, և ամեն հարմար պահի դնում է սառը հեռավորություն։ Երևանը չունի արտաքին քաղաքականություն և օրակարգ, Երևանն առաջնորդվում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրությամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամեն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակվի այսպես՝ Ալիևի 8 անկլավի պահանջը երջանկություն ենք համարելու։
 
Հետևաբար, նոր հարթակի կարևորագույն խնդիրն է՝ հնարավորինս արագ ձևակերպել այլընտրանքային տեսակետներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտոնական Երևանինը.
 
1. Դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը, և սկսել խոսել։ Մենք ունենք դժվար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը հարաբերությունների կարգավորումն է, իրավիճակի շտկումը և համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։
 
2. Դադարեցնել լինել Շառլ Միշելի և Մակրոնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղետով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական օրակարգով աշխատելու Արևմուտքի հետ, բայց Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետից։
 
3. Հայաստանը հստակ ուղերձներ պետք է ուղղի Ադրբեջանին և Թուրքիային՝ շեշտելով տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության սեփական տեսլականը։
 
4. Հայաստանը պետք է գնա Իրանի և Վրաստանի հետ խոր հարաբերությունների ձևավորման ճանապարհով։
 
Ապագա հարթակը, անշուշտ, ունի այլ կարևորագույն անելիք ևս, որի մասին կգրեմ հաջորդիվ։
 
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ Մելոյան405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա