Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

«Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա իրավիճակի վերաբերյալ դատողություններ անելիս չենք կարող հաշվի չառնել Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները։ Իսկ դա առավել խորն ըմբռնելու համար պետք է դիտարկենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Խնդիրն այն է, որ 2018 թվականին իրականություն դարձավ «թավշյա հեղափոխություն» կոչվող երևույթը, որի արդյունքում երկրում հաստատվեց ամբոխավարությունը կամ օխլոկրատիան։ Այսինքն՝ ամբոխը դարձավ քաղաքական համակարգի առաջ շարժող ուժը, երբ երկրի կարևորագույն հարցերի լուծումը հայտնվեց այն ամբոխի ձեռքում, որը, ի տարբերություն հասարակության ադեկվատ հատվածի, աչքի է ընկնում իր կրթական ցենզի և ինտելեկտուալ զարգացման ցածր մակարդակով։

Նման դեպքերում ամբոխին կամ օխլոսին հիմնականում առաջնորդում են դեմագոգը կամ պոպուլիստների խումբը։ Իսկ մեր պարագայում այդ դեմագոգի դերակատարությունը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանը, որը, խաղալով ամբոխի հուզականության վրա և մեծ դժգոհություններ ու ատելություն գեներացնելով, կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանությանը։ Արդյունքում պետական կառավարմանը վերաբերող խնդիրներին ժողովրդավարության չափանիշներին համապատասխան լուծում տալու փոխարեն, դրանց հանգուցալուծումն իրականացվեց օխլոսի ցույցերի, հավաքների ու զանգվածային անհնազանդության ակցիաների միջոցով, երբ անգամ վարչապետ ընտրելու գործը վերապահվեց փողոցին։ Սրան բնականաբար մասնակցեցին նաև մարդիկ, որոնք պարզապես դժգոհ էին առկա վիճակից ու փոփոխություններ էին ցանկանում, իսկ հիմա ուղղակի գլխներին են խփում:

Եվ պատահական չէ, որ հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արիստոտելը, օխլոկրատիան բնորոշում է որպես ժողովրդավարության այլասերված ձև։ Իսկ ժողովրդավարության այլասերումը և դրա հետևանք հանդիսացող անարխիան իրենց հետ բերում են պետական ինստիտուտների արժեզրկման, երբ պետությունը սկսում է սպասարկել ոչ թե ժողովրդի, այլ ամբոխի և նրա կուռքը դարձած դեմագոգի շահերը։ Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ օխլոկրատիայի դեպքում պետական պաշտոնյաների ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, և առավել բարձր են դասվում «հեղափոխական» շահերը, քան պրոֆեսիոնալիզմը։ Ուստի տվյալ դեպքում միամտություն էր ակնկալել, թե երկիրը իշխանափոխությունից հետո պետք է զարգանար առաջանցիկ տեմպերով։ Արդյունքում այս երկուսուկես տարվա ընթացքում ականատես եղանք պետական կառավարման համակարգի դեգրադացիային։

Իսկ մինչ օխլոսը հրճվում էր Նիկոլ Փաշինյանի փիառ ակցիաներից, լայվերից ու սելֆիներից, վերջինս այդպես էլ անկարող գտնվեց իր մեծ խոստումներն իրականություն դարձնելու հարցում։ Չէ՞ որ այդ նույն ամբոխը չի կարող ընդմիշտ կերակրվել ամեն ինչում նախկիններին և նրանց հետ կապված շրջանակներին մեղադրելու «կտերով»։ Եվ ահա ամբոխի առաջնորդը գտավ ելքը, վերջինս սկսեց ձախողումների մեջ մեղադրել ոչ միայն այդ նույն ամբոխին, որն իրեն սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդին։ Այդպես Փաշինյանը երկրի տնտեսական առաջընթացի բացակայությունը արդարացնելու համար մեղադրեց ժողովրդին, թե նրանք ծույլ են, աշխատել չեն սիրում, աղքատությունը գլուխներում է, անպատասխանատու են և այլն։

Իսկ երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողվեց և այն սկսեց ինտենսիվ ձևով տարածվել, Փաշինյանն այս անգամ ևս սկսեց մարդկանց մեղադրել, թե կարգապահ չեն ու համաճարակը տարածվում է նրանց՝ հակահամաճարակային կանոններին չհետևելու պատճառով։ Այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ ահա սեպտեմբերի վերջին պատերազմի սկսվելուց հետո ռազմական գործողությունների ելքի շուրջ որպես գերագույն գլխավոր հրամանատար հիմնական պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն, Փաշինյանը կրկին ագնամ մեղադրեց ժողովրդին, թե անթասիբ են և չեն ցանկանում կռվել։

Հիմա էլ է այդ թեզը շարունակվում: Ստացվում է, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանը հանրությանն աստիճանաբար լուսանցք է մղում և ոտնատակ տալիս՝ ամրապնդելով իր անձնիշխանությունը, որը պատկերավոր կերպով կարելի է բնորոշել որպես «նիկոլակրատիա», որն իր դրսևորումներն է ստացել նաև մնացյալ բոլոր ոլորտներում՝ սկսյալ դատարանների մուտքեր փակելուց, ընդդիմադիրների հանդեպ սարքովի գործեր «կարելուց» մինչև հանրության պառակտում և թշնամանքի հրահրում: Նրա հույսը դարձյալ օխլոսն է...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ Մելոյան405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան