Հայերեն
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան 

«Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ. երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում». պահեստազորային Կարեն Սոֆյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում

Հասարակություն

«Շատ խելոք, համեստ, զուսպ, բարի ու հանգիստ երեխա էր իմ Կարենը: Չարություն չէր անում, իր վրա բարկացած չկամ: Կարենը երկու եղբայրներից կրտսերն է: Շատ համերաշխ եղբայրներ էին, իրար հետ շատ կապված»,- զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը:

Նրա խոսքով, չնայած կրտսեր որդին մեր երկրի համար բավականին ծանր տարիներին է ծնվել՝ 1996 թ.-ին, երբ ապրելու համար բարդ շրջան էր, բայց նրան երբեք ոչ մի հարցում չեն մերժել՝ թե՛ ծնողները, թե՛ եղբայրները: Կարենի դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարինեն ասում է՝ եթե ուզում էր, լավ էր սովորում, եթե չէր ուզում, չէր սովորում: «Ծույլիկ չէր, բայց չեմ էլ ասի, թե գերազանցիկ էր: Չէր սիրում կողմնապահություն, չէր սիրում սուտ խոսել, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Սիրում էր ճշմարտությունն ամեն հարցում: Ուսուցիչների ու իր դասընկերների կողմից սիրված է եղել: 16 հոգի էին դասարանում ու իրար հետ շատ կապված: Բոլորն էլ շատ մեծ ցավ են ապրում իր կորստի համար: Հիմա էլ իր ընկերները յուրահատուկ կապ են ստեղծել մեզ հետ, որ մեղմեն Կարենի բացակայությունը: Իհարկե, դա անհնար բան է, բայց շատ թանկ ու կարևոր է իրենց հարգանքը: Կարենը շատ մեծ շրջապատ ունի, շատ ընկերներ ունի թե՛ Վանաձորում, թե՛ Ստեփանավանում: Ամեն առիթով գալիս են մեր տուն, չեն թողնում, որ մեզ միայնակ զգանք»,-նշում է զրուցակիցս:

Չորրորդ դասարանից դպրոցին զուգահեռ Կարենը նաև կարատեի էի հաճախել մինչև բանակ գնալը: Բանակ զորակոչվելուց առաջ մրցումների ժամանակ Կարենի հանդեպ կողմնապահություն են անում, նա դա շատ ծանր է տանում, հիասթափվում: Զորացրվելուց հետո ծնողները համոզում են շարունակել սպորտով զբաղվել, բայց Կարենը հրաժարվում է: Կարենի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո՝ Վայքի Խաչիկ գյուղում։ Կարենը ծառայել է 2014-16 թվականներին: Մայրիկի խոսքով, սահմանային դիրքում էր ծառայում, Նախիջևանի դիրքերին մոտ։

«Այնտեղ էլ կրակոցներ կային, բայց չէր բողոքում, իր միակ դժգոհությունն այն տարիներին սննդից էր: Ամեն բան չէր ուտում»: Մինչև բանակ գնալը Կարենը ցանկանում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվել, բայց զորացրվելուց հետո միտքը փոխում է: «Շատ էր բույսեր, ծառ ու ծաղիկ սիրում: Ուզում էր այդ գործով զբաղվել, մեր այգում աճեցնել: Նոր-նոր սկսել էր, բայց շարունակել չհասցրեց: Հիմա իր աճեցրած ծառերին շատ զգուշորեն ենք վերաբերվում, որ ոչինչ չպատահի, սրբության պես պահպանում ենք»: Կարենն իր առօրյա կյանքով ու հոգսերով էր ապրում, երբ սկսվեց պատերազմը:

«Հենց առաջին օրն իրեն ծանուցագիր եկավ: Չէի թողնում, որ գնա, ինձ ոչինչ չասաց, մեկ էլ երեկոյան պարզեցի, որ արդեն Վանաձորի ԴՈՒՑ-ում է: Սեպտեմբերի 28-ին մեկնել էին Ղարաբաղ: ԴՈՒՑ-ից իրենց ցանկացել են տանել Մարտակերտ, բայց արդյունքում Կարենին տարել էին Մատաղիս: Իր հեռախոսը լավ չէր աշխատում, և ուրիշի համարով ամեն օր զանգում էր հատկապես հայրիկին: Նրան ոչինչ չէր ասում պատերազմից: Երբ հայրիկն ինչ-որ բան էր հարցնում, արձագանքում էր՝ պա՛պ, մանկապարտեզ է, մի անհանգստացիր: Բայց դե գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ Կարենն ամեն ինչ իր մեջ էր պահում: Հոկտեմբերի 7-ին մյուս տղայիս երկրորդ որդին էր ծնվել: Կարենը շատ ուրախ էր, հոկտեմբերի 8-ին զանգեց, ինձ հետ էլ խոսեց, հետաքրքրվեց, թե ինչպես եմ, եղբոր կինն ու երեխան ինչպես են: Ես այդ օրերին շատ էի վախենում, չէի թողնում, որ հեռախոսով երկար խոսի, որ հանկարծ իրեն վնաս չլինի: Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, իր հետ երկար կխոսեի: Բայց վախեցա, ու մեր զրույցը կարճ տևեց: Բայց երևի Կարենս զգում էր, որ իր վերջին զանգն է, ուզում էր, որ վերջին անգամ իր ձայնը լսեմ»:

Ընտանիքի հետ վերջին զրույցից հետո Կարենից էլ որևէ լուր չեն ունեցել: Նա զոհվել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում դիպուկահարի կրակոցից: Մայրիկն ասում է՝ ամբողջ գյուղն արդեն հոկտեմբերի 10-ին գիտեր, թե ինչ է տեղի ունեցել. «Մենք հոկտեմբերի 11ին իմացանք, որ Կարենս էլ չկա, երբ պետք է նրան տուն բերեին: Դեմքը բաց էր, իմ երեխային տեսել եմ, ուղղակի դեմքին կրակոցից խալի նման հետք էր մնացել: Դատական բժիշկն ասել էր, որ եթե փամփուշտը դուրս եկած լիներ, ողջ կմնար»: Տիկին Մարինեն ասում է՝ ԴՈՒՑ-ից հիմա էլ այցելում են իրենց, Կարենի գերեզմանին ու խնկարկում նրա հիշատակը: «Պատմում են, որ լավ կռվել է, բայց շատ մանրամասներ չեն ասում: Զինակից ընկերներից ենք իմացել Մատաղիսում՝ թշնամուն տված ջարդի մասին, ասում են, որ Կարենի զենքը՝ ПК-ն, մեկ րոպե չի «հանգստացել», նրա ձեռքով հարյուրավոր թուրքեր են զոհվել: Մեզ իր զինակից ընկերներն են պատմել, թե Կարենն ինչեր է արել»:

Իսկ վերջում այն մասին, թե ինչպիսին է կյանքը Կարենից հետո: «Շատ դժվար է Կարենից հետո: Ճիշտ է, իրեն տեսել եմ, բայց ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ: Հետո, երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում: Ինձ ասում են՝ հպարտացիր, հերոս է: Էլի հերոս է, էլի հպարտանում եմ, բայց իր հերոս լինելն ինձ այնքան մեծ ցավ է տվել, որ ասելու չի: Կարոտել եմ իր դեմքին, հոտին, ծիծաղին: Շատ լավատես էր, ասում էր՝ հետ մի նայիր, դժվար կյանքը մի հիշիր, առաջ նայիր, բայց «անցյալ կյանքն» ավելի լավն էր, քան ներկան ու ապագան առանց Կարենի: Ցավ է տալիս այն միտքը, որ իր վերջին նկարներն են հիմա մեր տանը, որ իր մեծանալը չեմ տեսնելու, որ հավերժ 24 տարեկան է մնալու: Երևի թե ներքին զգացողություն ունեինք բոլորս, իր համար ամեն ինչ անում էինք, իրեն յուրահատուկ կերպ կարծես վերաբերվեինք»: Անասելի ցավի ու կարոտի մեջ տիկին Մարինեն ու, վստահաբար, Կարենի ողջ ընտանիքը գտել է ապրելու բանաձևը, այն է՝ երեխաները:

«Իմ չորս թոռներն իմ ուրախությունն են ու ապրելու ուժը, նրանցից մեկը Կարենի անունն է կրում: Կարենը միայն մեկ տղային է տեսել, մեկի ծնվելու մասին էլ իմացել: Ավագ եղբոր որդին շատ կապված էր հորեղբոր հետ, հիմա էլ Կարեն հոպար ասելով պտտվում է: Երբ հուզվում եմ, ասում է՝ տատի՛, մի լացի, Կարեն հոպարը գալու է: Այս ցավը շատ ծանր է, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այն զգա: Ամեն պահի Կարենն է մտքումս, բայց չեմ լացում, որ տղաներս արցունքներս չտեսնեն, ամեն ինչ ներս եմ գցում, նաև իմ առողջության հաշվին: Ամեն գիշեր պառկում եմ, ասում՝ գոնե երազիս արի, քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ, բայց ուշ-ուշ է գալիս, իսկ եկած ժամանակ էլ չի խոսում, միայն ծիծաղում է»:

Հ. Գ. - Պահեստազորային Կարեն Սոֆյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Հոբարձի գյուղի գերեզմանատանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել