Քանի առաջնորդվում ենք թույլի հոգեբանությամբ և աղերսում հզոր տղերքի ողորմությունը, մեզ սրբելու են աշխարհաքաղաքական քարտեզից ու թողնելու թշնամու լծի տակ՝ որպես ազգային փոքրամասնություն․ Աննա Կոստանյան
ՔաղաքականությունԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի օր, երբ ռուսամետությունն ու արևմտամետությունը՝ որպես հակապետական, հակաազգային երևույթներ մաքրվեն հայի պատմական հիշողությունից ու արյան միջից, այդ օրը Հայաստանը՝ որպես արժանապատիվ պետություն կսկսի ընկալվել աշխարհի մեծ տերությունների մոտ, որոնք առաջնորդվում են բացառապես սեփական մեծ շահերով։
Երբ սկսենք մտածել հայկական շահի տեսանկյունից՝ զերծ սրա, նրա կրունկի տակ մեր տեղն արևի տակ հաստատելու մղումով, ունակ կլինենք պետություն կառուցել և ԱԶԳ կոչվել։
Քանի առաջնորդվում ենք թույլի հոգեբանությամբ և աղերսում ՀԶՈՐ ՏՂԵՐՔԻ ողորմությունը, մեզ սրբելու են աշխարհաքաղաքական քարտեզից ու թողնելու թշնամու լծի տակ՝ որպես ազգային փոքրամասնություն։