Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում
ԻրավունքԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» (չակերտները՝ Tert.am) մասնակցել է «նվաճողական պատերազմին», «հավաքագրել, ֆինանսավորել վարձկանների», «վարժանքներ անցկացրել նրանց հետ, կազմակերպել է նրանց ներգրավվածությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին», «խախտել է միջազգային իրավունքը զինված հակամարտության ժամանակ և հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ» (չակերտները՝ Tert.am)։
Շարունակությունն` այստեղ