Խաչատուրովին ազատելու հանրային լայն պահանջ պետք է ձևավորել պատերազմական իրավիճակում գտնվող պետությունում․ Աննա Կոստանյան
ՀասարակությունԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ով էլ կասկածեր։
Ադրբեջանի ու Թուրքիայի համար ոչ ձեռնտու հանգամանք է Խաչատուրովին ազատ արձակելը, հետեւաբար ՀՀ դե ֆակտո իշխանությունն ամեն հնարավոր ու անհնարն անելու է, որ Խաչատուրովը կալանավորված մնա։
Ու նորից, Խաչատուրովին ազատելու հանրային լայն պահանջ պետք է ձևավորել պատերազմական իրավիճակում գտնվող պետությունում։
Արցախը հայաթափված է, իսկ Ադրբեջանը ՀՀ սահմաններին շարունակում է սադրանքն ու հրահրում պատերազմ արդեն ՀՀ տարածքում։
ՀՀ պաշտպանությունը տարբեր ժամանակներում բարեհաջող իրականացրած գեներալներին կալանքի տակ պահելը պետական դավաճանություն է և ուղիղ հարված հենց ՀՀ անվտանգային համակարգին։