Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ բերելով տեխնիկան. Արցախի ՆԳ նախարարը դեռ այնտեղ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նա ընդգծեց, որ որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են: Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները:
Հունան Թադեւասյանը նշեց, որ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը մի քանի հոգու հետ դեռ Ստեփանակերտում է, առաջիկա օրերին իրենք էլ կգան:
Նշենք, որ բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։ Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։