Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա

Ալտերնատիվ կարծիք

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հաճախ են ասում, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ներկա վիճակին։ «Մեր ժողովուրդը գոնե իր կերտած վերջին 30 տարվա արդյունքում արժանի չէր այս վիճակին, որում այսօր հայտնվել է։ Մարդիկ փորձում են ելքեր գտնել, աշխատել, բայց շոկային վիճակը պահպանվում է։ Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ Արցախյան հարցի ելքն այսպես կվճռվի։ Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Հիշենք, թե վերջին երկուսուկես տարում ի՞նչ կատարվեց մեր երկրում։ Եկան ու սկսեցին եկեղեցու դեմ պայքարել։ Սկսվեց «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների կրճատումը դպրոցական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանվեց հայ բառը։ Սկսվեց ոգեղեն արժեքների, սյուների փլուզումը, որի վրա դարեր շարունակ մեր ազգը հենված է եղել՝ եկեղեցի և պատմություն։ Գործեր հարուցվեցին Արցախյան պատերազմի գեներալների դեմ։ Անմիջապես վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, մինչդեռ աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հսկայական սփյուռք ունենք։ Հաջորդիվ գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց։

Երրորդն էլ մշակույթի նախարարությունն էր, մինչդեռ մշակույթը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեր այցեքարտն է եղել։ Քայլ առ քայլ գնացին ինքնության ոչնչացման, խեղաթյուրման։ Հասարակությանն էլ բաժանեցին հեղափոխականների և ոչ հեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը և դրա պահպանումը կառուցեց ատելության վրա։ Ամեն ինչ բաժանեց, կիսեց ու իրար դեմ հանեց»,- ասում է Հուսիկ Արան։ Ընդգծում է՝ ցավոք, պատերազմից հետո էլ նա նույն քաղաքականությունն է վարում։ «Իհարկե, այս ամենի արմատներն ավելի խորքից են գալիս։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը սիրով տոգորված էր և հանկարծ դարձավ ատող զանգված։ Երեսուն տարում կուտակվածը՝ ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, նա կարողացավ սրել ու բերել առաջին պլան։ Կարողացավ հասարակությանն իջեցնել մինչև վերջ՝ ամբողջովին փողոցի մակարդակի՝ և՛ իր բառապաշարով, և՛ իր վարվելակերպով։

Ժողովուրդը տեսնում էր, որ իր վարչապետն իջնում ու իրեն էր հավասարվում, նրան սիրում էր, որովհետև իրենցից մեկն է։ Չկար որևէ նշաձող, որ նա, որպես երկրի առաջնորդ, մարդկանց հաներ վերև։ Մեր մեջ ոգեղենը, մշակութայինը երեսուն տարվա ընթացքում անընդհատ ծաղրի ենթարկվեց, ոտնահարվեց։ Եթե մի երկիր ուզում ես քանդես, նրան իր արմատներից ես զրկում, հեռացնում, մտավորականությանը դարձնում ես ծիծաղելի։ Բայց 1990-94 թվականներին, երբ հաղթեցինք պատերազմում, ճիշտ հակառակն էինք։ Մեր մտավորականությունն առաջնային դիրքում էր, հարգում և սիրում էինք մեր մշակույթը, իզուր չէր, որ ադրբեջանցի գրողն ասաց՝ պարտվեցինք ձեր Խաչատրյանին, Սարոյանին»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ ամեն օրն ապացուցում է, որ այս պատերազմը նախապես պայմանավորված է եղել։ «Այնպես չէր, որ ոչնչից դրդված 2018 թվականին ելանք հրապարակ։ Հասցրել էին կոկորդներիս, դուրս եկանք և այդ ճանապարհով իշխանափոխություն արեցինք։ Բայց այդ օրերին շշուկով ասում էին. «Նիկոլը գալիս է Ղարաբաղը հանձնելու համար»։

Հակադարձում էին՝ ի՞նչ է, խելքներդ գցել եք, Ղարաբաղն անհնար է հանձնել և այլն։ Բայց իրադարձությունները բերեցին և հասցրեցին այդտեղ։ Իսկ այսօր էլ GPS-ը տվել է թուրքի ձեռքը, ասում է՝ գծիր Հայաստանի սահմանները։ Ամեն ժամ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ դիրքեր զիջեցինք, որ գյուղերը հանձնեցինք։ Արցախի կողմից ամբողջովին բաց է մեր թիկունքը, հիմա անցնում են Սյունիքին և Տավուշին։ Հանգում ենք նրան, որ հատուկ ծրագիր է իրականացվում՝ ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև Հայաստանը շարքից հանելու։ Հիմա Զանգեզուրի խնդիրն է դրված։ Ի՞նչ են խոստացել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ գույն ու բաղադրություն ունի նրա արյունը, դժվար է որոշել։ Միևնույն է՝ ինքը մեր պատմության մեջ որպես հրեշ է մնալու։ Այսպիսի թուրք մեր գլխին եղել է, բայց նման հայ մեր գլխին չի եղել։ Ունեինք 42 հազար քմ տարածքով գրեթե պինդ պետություն, ամուր սահմաններ, որոնք հիմա թուլացնում են, և ունեինք Արցախ։ Այսօր այդ ամենից զրկված ենք։ Մենք 29 տարի կարողացանք մեր անկախությունը պահել, բայց այլևս անկախ չենք։ Սեպտեմբերի 21-ը նշելու ենք այնպես, ինչպես նշում ենք մայիսի 28-ը։ Բացառապես կախված ենք Ռուսաստանից։

Հիմա ասում են՝ ո՞ւմ ընտրենք: Մենք չենք ընտրելու, Կրեմլից հասկացնելու են՝ ում ընտրել, և նրան ենք ընտրելու։ Այո, պետք էր Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ունենալ, երկուսուկես տարի թքեցին նաև ռուսի երեսին։ Ամռանը ռուսական ռազմաբազան հանելու հարց էին դրել և ապտակը կերանք։ Ճիշտ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվեց՝ ռուսների հետ հարաբերությունները փչացնում ենք, թուրքը շան հոտառություն ունի, անմիջապես զգում է, սիրախաղի մեջ է մտնում ռուսի հետ՝ Հայաստանի հողերի հաշվին»,-ընդգծում է բանաստեղծը։ Հավելում է՝ այս պատերազմը կարող էր կանխվել: «Եթե չէինք հաղթելու, բայց կարող էինք նաև չպարտվել։ Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի»,-ասում է Հուսիկ Արան: Նա ամեն դեպքում լավատես է, նշում է՝ ցանկացած իրավիճակից ելք կա։ «Իմ մեջ հավատը միշտ կա, որ լավ է լինելու։

Չնայած ամեն ինչ, կարծես թե, ավելի վատի է գնում։ Մեզ ներսում ենք հոշոտում, իսկ թուրքն էլ առիթից օգտվում է, կարողանում է այս ամենն անել։ Չգիտեմ, թե այդ տղան ինչ է մտածում, ինչ է անում, ոնց է պատկերացնում իր հետագան, իր վիճակը։ Նշեցի՝ նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու։ Վերջին հազարամյակում 32 տարի առաջ կարողացել էինք հող ազատագրել, պահել ու պահպանել։ Քարվաճառը և Լաչինը ամբողջությամբ բնակեցված էին, դա չպետք է հանձներ։ Եթե անգամ ինչ-որ բաներ զիջեինք, ապա դա պետք է արվեր Արցախի անկախության դիմաց։ Գրքերում էինք կարդացել, բայց մեր աչքերով տեսանք, թե ինչպես են հայերին տեղահանում, տներն այրում։ Մեկ Թալեաթն էր 1915 թվականին հայերի տեղահանման փաստաթուղթ ստորագրել, մեկ էլ Նիկոլը 2020 թվականին։ Նա դառնում է հայի անուն ազգանունով Թալեաթը։ Նրան մեկ վայրկյան առաջ պետք է հեռացնել իշխանությունից, ժամանակավոր կառավարություն ստեղծել:

Վազգեն Մանուկյանը փորձ ու կշիռ ունեցող մեկն է, կարող է կազմակերպել հետագա ընտրությունները։ Կգտնվի այն առաջնորդը, որը Հայաստանը կտանի դեպի կայունություն, հզորացում և զարգացում։ Բայց այսօր այնքան է ցածրացրել հասարակությանը, որ անգամ հայրենիքը կորցնելու դեպքում մարդիկ մեծամասամբ չեն գիտակցում, թե ինչ է կատարվել, մասսայաբար դուրս չեն գալիս փողոց։ Եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ապա նրան հեռացնելու գործը պետք է ուժային կառույցներն անեն։ Հայաստանում այսօր որևէ մեկը՝ նախարար, պատգամավոր, գործառույթ չի կատարում, քաոսային վիճակ է, իսկ թշնամին վերցնում է այն, ինչ կարող է, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը։

Նրան ծաղրուծանակի են ենթարկում, բայց այդ ծաղրը մեզ է ուղղված։ Պարտվողին նաև հարգում են, բայց մեզ այնպիսի վիճակի մեջ դրեց, որ մեզ ամենավերջին ձևով նվաստացրեցին։ Բայց թուրքի ուրախությունը կարճ է տևելու, դրան հավատում եմ։ Մեր ազգի մեջ ունենք 5-10 տոկոս նաիրյան գեն, որը չի պարտվում, փյունիկի պես հառնում է։ Մեր պատմության մեջ ավելի ծանր օրեր ենք տեսել, ճիշտ է, այսպես չենք նվաստացել, բայց ծանր հարվածներ ենք ստացել։

Այս պատերազմի բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն, այլ հարց է՝ դրանից դասեր կառնե՞նք, թե՞ ոչ, ուշքի կգա՞նք, թե՞ ոչ։ Մեկ բան ակնհայտ է՝ Արցախի հարցը չէր կարող այս կերպ լուծվել։ Թուրքերն իրենց պայծառ, մենք էլ մեր սև երազում նման հանգուցալուծում չէինք պատկերացնում»,-եզրափակում է Հուսիկ Արան։

Լուսինե Առաքելյան

Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով