ATP-500. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 3:6, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 7 րոպե։
Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերեւի (Գերմանիա) եւ Նիկոլաս Խարիի (Չիլի) դիմակայության հաղթողը։
Պեկինի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 4-ին։