Կրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։Հիվանդանոցի մոտ ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ավելին` այստեղ