Արցախից տեղահանվածները 6 ամիս կստանան 40,000-ական դրամ բնակարանի վարձի և 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. փոխվարչապետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից բռնի տեղահանվածները պետությունից կստանան բնակարանի վարձի գումար. յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի 40,000-ական դրամ, բացառություն կկազմեն այն մարդիկ, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Սա նշանակում է, որ, օրինակ, տեղահանվածների չորս հոգանոց ընտանիքն ամսական կստանա 160, 000 դրամ բնակարանի ծախսը հոգալու համար: Բացի այդ, յուրաքանչյուր անձի հաշվով կփոխանցվի 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի համար: Կառավարության որոշմամբ՝ այս աջակցությունը կտևի առաջիկա վեց ամիսը»,-նշել է նա: