Մարտունու քաղաքապետի հուղարկավորությունը «Եռաբլուրում»․ ուղիղ
ՏեսանյութերՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:
Հուղարկավորությանը ներկա են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամբել Բաբայանը:
Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետեւանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման արդյունքում Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում եւ ինտեգրում Ադրբեջանին: