Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
ՀասարակությունԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։
ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։
Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։
Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված անձանց ընդունման կետերի օպերատիվ աշխատանքներին։
Ֆինանսական, դեղորայքի, սնունդի, տրանսպորտային միջոցների տրամադրումը ԶՊՄԿ կողմից շարունակական է և իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հետ ամենժամյա կոորդինացիայով՝ ըստ պահանջի և անհրաժեշտության։
Կազմավորվել է ԶՊՄԿ կամավորների խումբ՝ ըստ անհրաժեշտության տեղում համակարգված աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Հետագա կարիքները գնահատվելուն համընթաց մեր ընկերությունը պատրաստ է ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն։