Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան

Հասարակություն
Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել ֆրանսիական France24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով Արցախում կատարվողը:

Հարցազրույցը հասնել է այս հղումով: Այն թարգմանաբար ներկայացվում է ստորև.

France24– Պարոն Վարդանյան, ի՞նչ իրավիճակ է այնտեղ, որտեղ գտնվում եք: Երեկ մենք տեսանք այն մարդկանց լուսանկարները, որոնք դուրս էին գալիս այդ բեռնատարներից, որտեղ գերիշխում էր անհանգստությունն ու շփոթվածությունը: Ի՞նչ իրավիճակ է այդտեղ այսօր:

Ռուբեն Վարդանյան- Իրավիճակը շատ ծանր է։ Կանայք, երեխաները, ողջ բնակչությունը վտանգի տակ է։ Վերջին չորս օրերին էլ էլեկտրաէներգիա չկա։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են փողոցներում, օդանավակայանում, որովհետև նրանք հարկադրված են եղել լքել իրենց տները։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում։ Ջեռուցում չկա, վառելիք չկա։ Այս ամենին գումարած՝ մարդիկ դեպրեսիայի մեջ են․ 30 տարի իրենց երկրում անկախ ապրելուց հետո հիմա ամեն բան ավերվել է, և մարդիկ չափազանց մտահոգ են իրենց ապագայի համար։

France24- Ադրբեջանը ասում է, որ սնունդ, վառելիք ու օգնության ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Դուք կարո՞ղ եք դա հաստատել։

Ռուբեն Վարդանյան- Ոչ, չեմ կարող հաստատել և, ի դեպ, պետք է գիտակցել հետևյալը․ արդեն տասը ամիս է, ինչ մենք շրջափակման մեջ ենք, ուստի մի երկու բեռնատար մեքենան չի էլ կարող որևէ ձևով օգնել, որովհետև նախկինում՝ մինչև շրջափակումը, ամեն օր էր 400 բեռնատար մեքենա մտնում Արցախ ու դուրս գալիս։ Իսկ հիմա ընդամենն այդ մի երկու բեռնատար մեքենան կարող է շատ չնչին օգնություն լինել, որովհետև այստեղ կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Շատ վիրավորներ կան, շատ մարդիկ անհետ կորել են և նրանց չեն կարողանում գտնել, իսկ մի երկու բեռնատար մեքենան պարզապես չնչին մի բան է։   

France24- Ի՞նչ կարող եք ասել այդտեղի բնակչության և հենց Ձեր մասին: Ձեզ լքված զգո՞ւմ եք Երեւանի պաշտոնյաների կողմից։

Ռուբեն Վարդանյան- Լքված եմ զգում Երևանի և աշխարհի պաշտոնյաների կողմից, և ես շատ շիտակ կլինեմ: Միջազգային բոլոր առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում են մի երկիր, որտեղ չկա ժողովրդավարություն, որտեղ բռնապետական ռեժիմ է, որն արդեն 44 տարի շարունակ կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, որտեղ ոտնահարվում են սեփական ժողովրդի մարդու իրավունքները, իսկ հիմա արդեն պետք է որոշակի իրավունքներ և որոշակի անվտանգություն ապահովեն այլ ազգության մարդկանց համար, որոնց հետ 30 տարի շարունակ պատերազմ ենք ունեցել, որի ընթացքում շատ մարդիկ են զոհվել:

Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ այն մարդը, որը Բուդապեշտում քնած հայ սպային էր կացնով սպանել, վերադարձավ Ադրբեջան ու հերոս դարձավ։ Նորից շեշտեմ՝ մարդիկ չեն գիտակցում ու, կարծես, ոմանք խաղ են խաղում, և սա մի կեղտոտ խաղ է՝ 120 հազար մարդու կյանքի գնով: Իսկ Հայաստանի իշխանությունը, միջազգային մյուս խոշոր խաղացողները պարզապես հայտարարում են. «Դե մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Դուք կարող եք ապրել: Ամեն ինչ կարգին է»։

France24- Վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո։ Մեր ունեցած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թե ոչինչ էլ չեն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական հարձակումը։ Կարո՞ղ եք դա հաստատել։ Եվ եթե նրանք ոչինչ չեն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապես մի կողմ քաշված են մնացել:

Ռուբեն Վարդանյան- Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, խաղաղապահներից մի քանիսը սպանվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա։

France24 - Այս ռազմական գործողությունը, որն Ադրբեջանը սկսեց այս շաբաթ, նրանք որպես հաջողություն են համարում։ Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը վերահսկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռուբեն Վարդանյան- Այո, նրանք լիովին վերահսկում են, բայց նրանք նույնպես մեծաթիվ ուժեր են կորցրել: Դա ծանր մարտ էր, և ես մեծագույն հարգանքով եմ ասում, որ տեսել եմ, թե ինչպես է իմ ժողովուրդն իր կյանքը տվել Արցախի համար։ Տասնապատիկ անգամ մեծ ադրբեջանական բանակը դուրս էր եկել Արցախի փոքր պաշտպանության բանակի դեմ, բայց նրանք հերոսաբար կռվեցին։ Մենք շատ կորուստներ ունեցանք, բայց մյուս կողմն ավելի մեծ մարդկային կորուստներ ունեցավ, և ես ուղղակի ուզում եմ, որ աշխարհում բոլորն իմանան, որ դա իսկապես հերոսական կռիվ էր․ կռիվ հանուն սեփական հայրենիքի, հանուն Արցախի ժողովրդի, և ես իսկապես հարգում և հիանում եմ նրանցով։

France24 - Չորեքշաբթի օրը ձեռք բերված հրադադարի համաձայնագրով՝ հայ անջատողականները համաձայնել են վայր դնել զենքերը և հանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով, թե ով է պատրաստվում ապահովել էթնիկ հայ բնակչության անվտանգությունը, հաշվի առնելով նաև, որ ռուս խաղաղապահները բավարար չափով չեն պահում անվտանգությունը, ի՞նչ է ստացվում՝ ժողովրդին այլ ե՞լք չի մնում, քան փախչել Հայաստան։

Ռուբեն Վարդանյան- Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:

France24- Ի՞նչ կցանկանայիք տեսնել միջազգային հանրության կողմից։ Դե ինչպես տեղյակ եք, ինչպես պետք է, որ տեղյակ լինեք, Հայաստանի վարչապետի ձեռքերը, կարծես թե, կապված են, թեև նրա վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ հեռանալու համար:

Ռուբեն Վարդանյան- Թույլ կտամ ինձ կոպիտ լինել: Լավ, Հայաստանի վարչապետը սխալ որոշում է կայացրել, սխալ հայտարարություն է արել, սխալ պահվածք է դրսևորել՝ Ադրբեջանի ղեկավարին պատժամիջոցի տակ չդնելու համար։ Իսկ ինչո՞ւ նրանք {միջազգային հանրությունը} չեն ասում, որ այն, ինչ Ադրբեջանն անում է, անընդունելի է։ Ինչո՞ւ են թույլ տալիս, որ նա շարունակի ագրեսիան։ Ինչո՞ւ են թույլ տալիս շրջափակումը։ Նրանք՝ բոլոր խոշոր խաղացողները, հասկանում են իրական մեծ քաղաքական խաղը: Եվ ես կարծում եմ, որ դա շատ ցինիկ է: Նման արհամարհական վերաբերմունք 30 հազար երեխաների, հազարավոր հղի կանանց նկատմամբ, իսկ հիմա էլ ասում են. «Սարսափելի է: Ինչպե՞ս կարող ենք հիմա ապրել»: Սա այնպիսի բան է, որ ժողովուրդը երբեք, երբեք չի ներելու:

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին