Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե Թանդիլյան
Քաղաքականություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։
Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։
Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անհասկանալի կամ գուցե միտումնավոր խոսքերը դառնում են Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական և դիվանագիտական զենք։
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում, որը հետագայում շտկելու համար մեծ ջանքեր է պահանջելու։
Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն կա ավելի կարևոր և ավելի բարդ, գրեթե անհնար մի բան. մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։