Ինչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարան ակնկալում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ գործողություններից հետո երկարաժամկետ խաղաղություն կգա, և խաղաղության համաձայնագրի կետերը կյանքի կկոչվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մեկօրյա ժամկետի ավարտին նրանք՝ «Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչները» ասացին. «Մենք հանձնվում ենք, կթողնենք մեր բոլոր զենքերը և կհեռանանք այստեղից»։ Այդտեղ հողերը պատկանում են Ադրբեջանին, այդպիսի հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամենը տանում է դեպի երկարաժամկետ խաղաղություն, հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, և խաղաղության համաձայնագրի կետերը հնարավորինս արագ կյանքի կոչվեն, և տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի»,- ասել է Գյուլերը։
Ավելին՝ այստեղ