Ադրբեջանը 30.000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ցուցակ են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել այդ անձանց, ցուցակում Արցախի պետական գործիչներ են, զինվորականներ։
ՀՀ Զու հատուկ ջոկտայիններից մեկը «Հրապարակին» տեղեկացրեց, որ իրենք տեղյակ են, թե ինչ ցուցակ է կազմել Ադրբեջանը։ «18-ից մինչև 75 տարեկան տղամարդկանց անուններ են ներառված՝ շուրջ 30.000 արցախցի տղամարդու անուն կա այդ ցուցակում։ Ադրբեջանը Արցախի բնակիչների բոլոր տղամարդկանց որպես ահաբեկիչ է ներկայացրել ու այդ ցուցակի մեջ գրել։ Մնում է հասկանալ, թե բնակիչների մասին ամբողջ տեղեկատվությունը ոնց է ադրբեջանցիներին հասել՝ հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ»,-ասաց մեր զրուցակիցը։
Ավելին՝ այստեղ