Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին՝ արձագանքել և օգնել․ Հենրիխ Մխիթարյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լեռնային Ղարաբաղում ռազմական հսկողության տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները՝ սա ցեղասպանություն է։
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին և լրատվամիջոցներին արձագանքել և օգնել խաղաղությունը վերականգնելու համար:
Երեխաները թիրախ չպետք է լինեն, 2 երեխա արդեն մահացել է, 13-ը վիրավորվել են»: