Ինչպես հաղթել «Պատերազմի ցեցին»
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջիկայում բեմ կբարձրանա «Պատերազմի ցեցը» նոր ներկայացումը։ Պիեսի հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը։
Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետեւանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ-որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։ Ինչո՞ւ պատերազմել։ Ինչո՞ւ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետեւանքը։ Ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերն են արծարծվում ողջ ընթացքում՝ տալով բոլոր հնարավոր պատասխանները։ Պատերազմ, որ ցեց դարձած՝ փորձում է խարխլել ընտանիքը, այսինքն՝ ազգը։ Սակայն հերոսներն իրենց տեսակով այնքան ուժեղ են, որ, ի վերջո, միասնականությամբ իրենք են կարողանում հաղթել այդ «ցեցին»։
Դերերում ներգրավված են Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազյանը, Սաշա Սուքիասյանը, Սեյրան Մովսիսյանը։ Ներկայացման բեմադրիչն է Շուշան Ղազարյանը։