Հայերեն
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ 

Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է. թեժ բանավեճ քաղաքապետերի թեկնածուների միջեւ

Քաղաքականություն

Հ1-ի եթերում քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ այսօր հարց հնչեց, թե ընտրություններին մասնակից ուժերը հետընտրական փուլում որ ուժի հետ կբացառեն կոալիցիան, ում հետ հավանական կհամարեն համագործակցությունը:

Երբ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ արդեն հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցության որեւէ աղերս կամ եզր չունեն, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանը հիշեցրեց Թանդիլյանի «անցյալը». «Բաներ են հնչում, որ իմ քաղաքական հիշողության մեջ չի տեղավորվում: «Իմ քայլը» դաշինքը բաղկացած է երկու քաղաքական ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագրից» եւ «Առաքելություն» կուսակցությունից, յուրաքանչյուր ձախողման համար երկու ուժն էլ պատասխանատու են: Հիմա մեզ հետ է նաեւ վերանվանված «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը: Ունեցել եք մասնակցություն, եկել ու ասում են՝ բացառում ենք, սա սխալ է արվել: Ես ուզում եմ հասկանալ՝ խուսափո՞ւմ եք ձեր մաս պատասխանատվությունից»:

Մանե Թանդիլյանը շտապեց ուղղել Խաժակյանին. «Նախ սխալվում եք, չի վերանվանվել, մենք հիմնադրել ենք միասին «Ապրելու երկիր» կուսակցությունը որպես համահիմնադիր: Այն իրավիճակը, որ կար պատերազմից առաջ ու հետո, դուք, ըստ երեւույթին, դրա մեղավորներին ու պատասխանատուներին խառնում եք, դուք պատկերացում անգամ չունեք, թե ով է այլեւս 2020 թվականի պատերազմի արդյունքների պատասխանատուն»:

«Իսկ դրանից հետո ձեր գործընկերը նախարար չդարձա՞վ»,- հարցրեց Խաժակյանը:

«Դուք դրանից հետո եք համագործակցել ՔՊ-ի հետ, ինչը ձեզ պատիվ չի բերում»,- պատասխանեց Թանդիլյանը:

«Իսկ սոցապ նախարար ո՞վ դարձավ, տիկին Թանդիլյան»,- շարունակեց Խաժակյանը:

«Որովհետեւ Արցախի հարցը դուք նորից խառնում եք: Ես հասկանում եմ, որ Արցախը ձեզ համար սրբություն չէ, բայց կան ուժեր, որոնց համար Արցախը սրբություն է …Այո՛, ես գնացել եմ Արցախ, ստանձնել եմ սոցապ նախարարի պաշտոնը»:

Թանդիլյանի խոսքը կիսատ մնաց, որովհետեւ բանավեճի մյուս թեկնածուները դժգոհեցին, որ բանավեճի համար նախատեսված յոթ րոպեն, կարծես թե, երկու թեկնածուի վեճի համար է օգտագործվում:

ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Թանդիլյանին Խաժակյանը բերեց ՔՊ-ի դաշտ, բայց նրանք երկուսն էլ կուսակից են եղել նույն կուսակցությունից՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներ:

Խաժակյանն էլ նկատեց, որ քաղաքական պատասխանատվության հարց է:

ՀԱՍԱԿ-ի թեկնածու Արման Ղուկասյանն էլ նկատեց,որ բոլորը խոսում են, թե երեւանցին պետք է ընտրի իշխանություն ընդդիմությունից, բայց բոլոր բանավիճողներն էլ իշխանության հետ աշխատել են, բոլորն էլ կիսում են պատասխանատվություն. «Պարոն Խաժակյան, Էդմոն Մարուքյանը հենց հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եք ուզում մոլորեցնել: Մի քանի իրական ընդդիմադիր ուժեր կան այստեղ, մնացածդ կարող եք չվիճել, սաղդ էլ քաղաքական մի ընտանիքից եք»:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ երեւանցիներին այս հարցերը ամենավերջին հուզող հարցերից են:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության թեկնածու Սուրեն Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, թե եթե նպատակ չունեն այս խոսակցությունները սարքել ԵԼՔ խմբակցության ներքին խոհանոցային խնդիրների վերհանման ու պարզաբանման հարթակ, ապա պետք է ավելի առարկայական խնդիրներին անդրադառնան:

Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ երեւանցիները պետք է հետեւեն իրական փաստերին , այն է 2021 թվականից «Ապրելու երկիրը» այն ուժն է, որը իշխանազրկել է ՔՊ-ին բազմաթիվ համայնքներում: Ըստ նրա՝ երեք համայնքում ստանձնել են կառավարում եւ որեւէ տեղ ՔՊ-ն չի վերարտադրվել իրենց մասնակցության հետեւանքով:

Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց. « Այդ որ ասում եք բազմաթիվ, ուզում եմ այդ համայնքները նշեք, բազմաթիվն ու երեքն այդքան էլ իրար չեն բռնում»:

« Ձեր վարչական ռեսուրսների կիրառման պարագայում երեքը շատ է , քիչ չէ, թե դուք ինչ եք անում ընտրությունների ժամանակ»,- հակադարձեց Թանդիլյանը: «Այ ես կուզեի՝ կիսվեք»,- հակադարձեց Ավինյանը:

«Ճանապարհները փակել էիք ոստիկաններով, որ «Ապրելու երկրի» անդամները չմասնակցեին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, մենք բացել ենք տվել, ձեզ ինչ է թվում մեզ էդքան հե՞շտ է խանգարել:Մինչեւ այսօր չեք կարողանում Տաթեւ համայնքում մարսել մի ձայնով մեր հաղթանակը ու դեռ դատի եք տալիս»,- թվարկեց Թանդիլյանը:

Ավինյանն էլ ասաց, որ 2018-ի հեղափոխությունն է այդ հնարավորությունը իրենց համար ստեղծել որ կարողանան ժողովրդավարական ճանապարհով ընտրվել տարբեր համայնքներում:

«Իսկ ձեզ համար անչափ վարչական ռեսուրսներն կիրառելու հնարավորություն»,- հավելեց Թանդիլյանը:

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ