Սարավան գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։33-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 2 խմ քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: