«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում․ Գոռ Գևորգյան
ՔաղաքականությունԳոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում:
Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում:
Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, վստահության շունչ է պետք, որ առաջ շարժվենք:
Հ.Գ. պետության համար օրհասական պահին արտաքին քաղաքական հավկուրությունը հանգեցնում է աղետաբեր իրողությունների: