Արցախի համար այս բարդագույն շրջանում չափազանց կարևոր է, որ պետական համակարգը լինի ուժեղ և գործի արդյունավետ
ՔաղաքականությունԱրցախի համար այս բարդագույն շրջանում չափազանց կարևոր է, որ պետական համակարգը լինի ուժեղ և գործի արդյունավետ։
Այսօր, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը ընտրվել է նախագահ, ինչի կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի պետական ինստիտուտներին։
Հուսով ենք, որ Արցախի նոր իշխանությունները կառաջնորդեն Արցախի ժողովրդի պայքարը՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը և ունենալու ազատ ու անվտանգ Արցախ։