Ստեփանակերտում կտրոն կա, հաց չկա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտում պարենային իրավիճակը օր օրի ավելի խայտառակ է դառնում։ Այսօր առավոտից հաց չկա։ Կտրոնները բաժանել են, սակայն խանութներում հաց չկա։ Առավոտվա ժամը չորսից հացի խանութների առաջ հերթեր էին։ Բայց հաց այդպես էլ չբերեցին։ Մարդիկ կտրոնները ձեռքին շրջում են քաղաքով մեկ։ Մայրիկները ձեռնունայն տուն են գնում։ Ասօր դպրոցականների մայրիկների մի մասը երեխաներին չի արթնացրել, դպրոց չի ուղարկել, որովհետև կերակուր չունեն։
«Առավոտյան երեխային չեմ արթնացրել։ Թեյ չկա, ոչ մի քաղցր չկա, հաց չկա, ձու չկա, կաթնամթերք չկա։ Արցախի մայրիկները չեն դժգոհում։ Իրականությունն են ասում։ Այսօր էլ երեխայիս դպրոց չեմ ուղարկել, որովհետև հոսանքը անջատել են ժամը 07։00-ից 09։00-ը։ Վառարան չունեմ, փայտ չունեմ, մի բաժակ գոլ ջրով մինչև ժամը 13․00 երեխան դպրոցում ո՞նց մնա։ Նորից գնացի հացի ու էլի դատարկաձեռն տուն եկա», - գանգատվում է Անի Մանգասարյանը Ստեփանակերտից։
Ավելին՝ այստեղ