Պետական գործիչն անձնազոհ է, իսկ քաղաքական գործիչը՝ մորթապաշտ. Խաչիկ Ասրյան
ՔաղաքականությունՊետական գործիչն ԱՆՁՆԱԶՈՀ է․ միշտ պատրաստ է իր կյանքի գնով ապահովել իր պետության ու իր ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, իսկ քաղաքական գործիչը՝ ՄՈՐԹԱՊԱՇՏ․ միշտ պատրաստ է միայն ուրիշների կյանքերի գնով ապահովել իր պետության ու իր ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, միաժամանակ, իր կյանքը պահպանելու համար նաև դավաճանել իր պետությանն ու իր ժողովրդին։ Ավելին՝ քաղաքական գործիչն ուրախանում է, նույնիսկ ոգևորվում, անգամ երբ կործանվում է իր պետությունը, միայն թե ինքն առիթ ունենա իշխանությանը քննադատելու։ ԱՆՁՆԱԶՈՀ Պետակա՛ն գործիչն է իր պետության անվտանգության, ինքնիշխանության, անկախության ՀԻՄՔԸ։
Հայրենասեր Հայ ժողովուրդն անվտանգ, ինքնիշխան, անկախ պետություն ունենալու համար միշտ պետք է կանգնի ոչ թե մորթապաշտ քաղաքական գործիչների, այլ ԱՆՁՆԱԶՈՀ Պետական գործիչների կողքին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան