Արմեն Փամբուխչյանի կնոջ ֆեյսբուքյան էջը «կոտրել» են
ՀասարակությունPast.am-ը գրում է.
Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի կնոջ՝ լրագրող Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նման գրառում. «Ինձ մոտ ծանր քաղցկեղ է ախտորոշվել: Հաշվեհամարը կտամ անձնական նամակով: Անտարբեր մի եղեք»:
Այս գրառումը անհանգստացրել էր մեծ թվով մարդկանց, որոնք փորձում են ճշտել, թե ինչով կարող են օգտակար լինել: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան օգտահաշիվը «կոտրել» են և նման գրառում արել, իսկ մեր գործընկերը որևէ առողջական խնդիր, բարեբախտաբար, չունի:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նրա օգտահաշիվը մեկ անգամ էլ են «կոտրել». այն ժամանակ տեղադրել էին ադրբեջանական քարոզչական նյութեր: