Խցանումների նվազեցման կարևոր քայլ է ինքնաշխատ լուսացույցերի կիրառումը. քաղաքապետի թեկնածու Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11) ներկայացնում է ինքնաշխատ լուսացույցերի ներդրման ծրագրային դրույթը։ Ըստ Խաժակյանի այս համակարգը հասանելի է քաղաքի բյուջեի համար և մեծ նշանակություն կունենա ամենօրյա խցանումները մեղմելու հարցում։
Խաժակյանի պնդմամբ Երևանում գործող լուսացույցերի համակարգը այլևս հնացած է և հնարավորություն չի տալիս հեռավար կարգաբերումներ իրականացնել։
Մանրամասները տեսանյութում՝