Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ ինչ է կատարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Վ․ Մալխասյանից, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ կրակել են Ջրվեժ գյուղում գտնվող իր տան վրա։
Արդեն տեղում Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գարիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Վալերի Մ․-ին պատկանող Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տանը՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հյուրասենյակում լսել է կրակոցի ձայն, ինչից հետո նկատել է, որ վնասվել է տան պատուհանը։
Պարզվել է, որ կրակոցի արդյունքում փամփուշտը վնասել է 2-րդ ապակու արանքում, որը ոստիկանները հայտնաբերել են։
Ավելին՝ այստեղ